Տոկիոյում շոգի պատճառով ավելի քան 70 մարդ է հոսպիտալացվել
ՀասարակությունՃապոնիայում հաստատված շոգ եղանակի պատճառով միայն Տոկիոյում ջերմային հարվածի հետևանքով հիվանդանոցներ են տեղափոխվել 72 մարդ, NHK հեռուստաալիքին հղումով հաղորդում է ria.ru-ն։
Տուժածների մեծամասնությունը 70-90 տարիքային խմբի մարդիկ են։
Երկուշաբթի Տոկիոյում օդի միջին ջերմաստիճանը ցերեկը կազմել է մոտ 32 աստիճան` ըստ Ցելսիուսի, սակայն ամենաշոգ ժամերին ջերմաչափի սյունը բարձրացել է մինչև 35 աստիճան՝ ըստ Ցելսիուսի:
Իրավիճակի վրա բացասական ազդեցություն է ունենում նաև կորոնավիրուսի տարածման պատճառով փողոցում և փակ վայրերում դիմակների կրումը։
Մասնագետները խորհուրդ են տալիս օգտվել օդորակիչներից, ավելի հաճախ ջուր խմել, ինչպես նաև հանել դիմակները փողոցում՝ մարդկանց միջև բավարար հեռավորություն պահպանելու պայմանով: