ՃՏՊ՝ Գրիգոր Հասրաթյան փողոցում․ կա տուժած
ՀասարակությունՀուլիսի 12-ին, ժամը 13։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիգոր Հասրաթյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գրիգոր Հասրաթյան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում բախվել են «Daewoo» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Մ․) և «Renault» մակնիշի ավտոամբարձիչը (վարորդ՝ Վ․ Մ․)։
Փրկարարները «Daewoo» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ Հ․ Ս․-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։