Քաղաքագետներն ըննդիմադիր լիդերի դերում տեսնում են Արթուր Վանեցյանին
ՔաղաքականությունՔաղաքագետների կարծիքով 2018 թվականի իշխանափոխությունը և դրան հաջորդած խորհրդարանական ընտրությունները երկրի ներքաղաքական կյանքում վակուումային իրավիճակ են առաջացրել, որը շատ նման է 2008 և 2013 թվակաանների ընտրություններից հետո տեղի ունեցած գործընթացներին, երբ արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտը փաստացի պարալիզացվել էր:
Մասնագետների կարծիքով ինչպես առկա վակուումային իրավիճակը, այնպես էլ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված երկրում գործող սահմանափակումներն են նպաստել երկրի ներքաղաքական ըննդիմադիր դաշտի պասիվացմանը: Բայց, հարց է ծագում, թե որքան ժամանակ կպահանջվի ողջ քաղաքական դաշտն ակտիվացնելու և ստեղծված ճգնաժամից դուրս բերելու համար:
Քաղաքագիտական շրջանակների ստացվող ազդակներից պարզ է դառնում, որ ըննդիմության ամենահավանական թեկնածուն այս պահին մնում է Արթուր Վանեցյանը, ում, այնուամենայնիվ, կհաջողվի բավական ուժեղ ընդդիմադիր քաղաքական թև ձևավորել և դառնալ ըննդիմադիր ուժերի առաջնորդը: