Հայերեն
Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով 

«Փակել բոլոր իսկական հայրենասերներին». Ավետիք Չալաբյանի նկատմամբ Հայաստանի իշխանությունների հաշվեհարդարի մասին

Հասարակություն

Eadaily.com-ը գրում է, որ Ավետիք Չալաբյանը բերման է ենթարկվել մայիսի 12-ին իր տան խուզարկությունից հետո։ Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ Ավետիք Չալաբյանը կասկածվում է Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի ուսանողների ընդդիմության բողոքի ակցիաներին մասնակցությունն ապահովելու նպատակով կաշառք տալու փորձին մասնակցելու մեջ։ Մեղադրանքի հիմքը լրատվական կայքերից մեկում հրապարակված «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողին» վերնագրով ինչ որ ձայնագրությունն է։ Քննության տվյալներով հանցագործության մեջ կասկածվող երկու անձինք, այդ թվում՝ Չալաբյանը, 2 մլն դրամ են առաջարկել վերոնշյալ բուհի ուսխորհրդի ղեկավարին 2000 ուսանողի հանրահավաքներին ներգրավելու համար։ Այնուամենայնիվ հեռախոսազրույցի ձայնագրությունը ոչ միայն Չալաբյանի պաշտպանական կողմն է շինծու որակում, այլ նաև ցանկացած այն լսող, քանի որ դրանով շատ դժվար է ապացուցել, որ ընդդիմադիրն իրապես ներգրավված է նրանում, ինչում իրեն մեղադրում են։ Պաշտպանական կողմը, ընդհակառակը, բազմաթիվ ծանրակշիռ փաստեր է բերում այն ​​բանի օգտին, որ Հայաստանի քաղաքական և դատական ​​իշխանությունները ջանում են երկարաձգել Չալաբյանի կալանքը։

Շատերը զուգահեռներ են անցկացնում Ավետիք Չալաբյանի գործի և այլ քրեական հետապնդումների միջև, և նման կերպ ցույց տալիս այն, թե որքան «կույր և խուլ» կամ անտարբեր է հայկական Ֆեմիդան, երբ դա ձեռնտու է որոշ էլիտար շրջանակների։

Այն, որ Ավետիք Չալաբյանն առանց լուրջ հիմքերի է ձերբակալվել դեռ մեկ ամիս առաջ հայտարարել է նաև ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։ Իր հայտարարության մեջ նա նշել է ոչ միայն այն փաստը, որ Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը և ձերբակալությունը հիմնված են ակնհայտ սադրիչ ձայնագրության վրա, որի ապացուցողական արժեքը և թույլատրելիությունը խիստ կասկածելի են, այլ նաև այն, որ «նա ձերբակալվել է երկու ամսով Քրեական օրենսգրքի այնպիսի հոդվածով, որը չկա 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նոր Քրեական օրենսգրքում»։

Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը EADaily-ին տված հարցազրույցում ուշադրություն է հրավիրել մի բավականին ուշագրավ իրադարձության վրա, որը տեղի է ունեցել մի քանի օր առաջ: «Մեղադրող կողմը չի հաստատել մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել է լրացուցիչ նախաքննության, ինչը ևս մեկ անգամ հաստատում է պաշտպանական կողմի այն պնդումները, որ Չալաբյանի գործով ապացույցներ չկան, և նրա մեղավորությունը չի հաստատվում գործի առկա նյութերով: Այն, որ Չալաբյանի կալանքի երկարաձգման համատեքստում լրացուցիչ նախաքննություն իրականացնելով ցանկանում են կոծկել իրենց անգործությունը, ուղղակի անհեթեթություն է»,- ընդգծել է զրուցակիցը։ Փաստաբանը նաև ասել է, որ այս ընթացքում գործնականում քննչական գործողություններ չեն իրականացվել, ընդամենը երկու անգամ է եղել, այն էլ պաշտպանական կողմի պահանջով։ «Նրան կալանքի տակ պահելու հիմքեր չկան,- ևս մեկ անգամ շեշտել է նա,- պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք կներկայացնի, ինչպես նաև կբարձրացնի հարցը միջազգային ատյաններում, քանի որ «ներքին դատական ​​համակարգ»-ը հրաժարվում է արդարադատություն իրականացնելուց և հրաժարվում է մարդու իրավունքների պաշտպանությունից»։ Եվ բնականաբար Ավետիք Չալաբյանի պաշտպանությունը մտադիր է դիմել ՄԻԵԴ։

 «Սա ակնհայտորեն քաղաքական հետապնդում է, Չալաբյանը քաղբանտարկյալ է։ Ակնհայտ է, որ այս ամենի մեջ ներգրավվածներին անընդհատ մղում են քաղաքական որոշումներ կայացնելու, որպեսզի Ավետիքը շարունակի մնալ անազատության մեջ»,- EADaily-ի թղթակցի հետ զրույցում ասել է Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը։ Նրա խոսքով շատերն են փորձում հեռու մնալ այդ գործից, բայց «պատվերը պատվեր է»։

«Մենք ի սկզբանե հայտարարել ենք, և բոլոր վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցում են այն, որ գործ ունենք քաղաքական պատվերի հետ, և որ գործը սարքվել է միայն նրան ազատազրկելու նպատակով։ Հոդվածը, որով նա պահվում է, եվրոպական ոչ մի երկրում գոյություն չունի, միայն Բելառուսում է, և նույնիսկ այնտեղ դա քրեական հանցագործություն չէ, այլ վարչական իրավախախտում է։ Փաստացի ոչ մի գործողություն չի եղել, ընդամենը կա ինչ որ անհասկանալի ձայնագրություն՝ մոնտաժված ու անօրինական, բայց, այնուամենայնիվ, նրան բանտարկել են։ Եվ հիմա այդ գործում, որում, ըստ էության, բացարձակապես ոչինչ չկա, փորձում են ինչ որ նախադրյալներ հորինել Ավետիքին էլ ավելի երկար  կալանքի տակ պահելու համար»,- ասել է քաղբանտարկյալի կինը։

Անահիտ Ադամյանը վստահ է, որ իր ամուսնու քաղաքական պատվերը հիմնված է ոչ այնքան այն վախի վրա, որ նա հավակնում է լինել ընդդիմության առաջնորդ, որքան ԼՂ հարցում նրա դիրքորոշման հետ:  «Գուցե և նրան այլընտրանք են համարում ընդդիմադիր դաշտում, բայց ավելի շատ նրա գործունեությունն ուղղված է նրան, որ ինչ որ կերպ Արցախը չհանձնվի Ադրբեջանին։ Այն ամենը, ինչ նա արել է, ուղղակիորեն կապված է Հայաստանի և Արցախի անվտանգության հետ, Չալաբյանը միշտ դեմ է եղել բոլոր այն որոշումներին, որոնք Արցախը տանելու են Ադրբեջանի կազմ։ Իսկ իշխանությունները հիմա փորձում են փակել բոլոր նրանց, ովքեր ակտիվորեն դեմ են դրան, ովքեր իրավասու են, իսկական հայրենասերներ են և նպատակաուղղված աշխատում են այն ուղղությամբ, որ դա տեղի չունենա»։

Անահիտ Ադամյանը հույս ունի, որ Հայաստանում դեռ արդարություն կգտնեն, բայց եթե ոչ, ապա, ինչպես փաստաբանն է ասել, կդիմեն միջազգային ատյաններին: «Ես հստակ զգացողություն ունեմ, որ Ավետիքին կպահեն անազատության մեջ այնքան, որքան թույլ կտա միջազգային անտարբերությունը։ Քանի դեռ արտաքին ճնշում չկա նրանց վրա, նրանք Չալաբյանին բաց չեն թողնի, քանի որ ներկայիս իշխանությունն այդ հարցում բացարձակ անամոթ է, ոչ մի արգելակ չունի: Նրանք կշարունակեն նշանակել իրենց դատավորներին, ընդունել իրենց համար հարմար որոշումներ, քանի դեռ միջազգային հանրությունը, վերջապես, կոշտ հարցադրում չի անի։ Ու թեև հույս ունենք, որ նա ազատ կարձակվի, այնուամենայնիվ, իրատես ենք և իրատեսորեն ենք գնահատում իրավիճակը»,- ​​ամփոփել է Ավետիք Չալաբյանի կինը։ 



Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԷս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԱռաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՓաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան ԱբրահամյանՆշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանՄենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էՓաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանԱրժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր ԿամենդատյանՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՀայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյանՏիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիԳյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ Ադամյան