Տավուշի մարզում նորածին է մահացել
ՀասարակությունՏավուշի մարզում նորածին է մահացել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ «Իջևան» բժշկական կենտրոնում Տավուշի մարզի բնակիչ՝ 36-ամյա Արմինե Է-ն տղա է ունեցել, որից հետո երեխան մահացել է։
Իրավապահներին բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժնի վարիչ Վարդուհի Վարդապետյանը հաստատել է, որ իրենց մոտ տեղափոխված արյունահոսությամբ 27 շաբաթական հղի կինը ծննդաբերել է նորածնին, որը մահացել է։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել։