Արցախում 377 ընտանիքի բնակարան է տրամադրվել
ՀասարակությունԱրցախում 377 ընտանիքի բնակարան է տրամադրվել: Այս մասին հայտնում են ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեից:
2021 նոյեմբերից մինչև 2022 թվականի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի կողմից թվով 377 նորակառույց բնակարաններ և բնակելի տներ են տրամադրվել զոհված անձանց ընտանիքներին, 1-ին խմբի անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներին, 5 և ավելի զավակներ ունեցող անձանց ընտանիքներին, տեղահանված անձանց ընտանքներին, փախստականների ընտանիքներին, ՊԲ գործող և պահեստազորի զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև ծնողազուրկ անձանց ընտանիքներին, այդ թվում՝ 312-ը՝ ք. Ստեփանակերտում, 48-ը՝ Ասկերանի շրջանում, 17-ը՝ Մարտունու շրջանում: