Բաներ կան, որ չեն ներվելու․ եթե նույնիսկ վարժված «ВОЗ-ի տեղեք» եք․․․
Սուրեն Սուրենյանց-ը գրում է
Դե քննադատներին, շատ բան չեմ ուզում պատասխանել։ Բայց մի բան անպայման պատմելու եմ։ ՔՊ-ում մի աղբյուր ունեմ, որը պատմեց, որ կուսակցության վարչության վերջին նիստին, որում քննարկվել է Գագիկ Ծառուկյանի հարցը, ներկա է եղել քննիչների խումբ։ Ու պարզ է, չէ՞, բոլոր "քաղաքականներին" ինստրուկտաժ են արել՝ մանրամասն, "քաղաքական որոշում" են հասունացրել ու նաև "ВОЗ-ի տեղեքի" համար Գագիկ Ծառուկյանի "հանցագործությունն" ապացուցող ստատուսներ են ապահովել։ Հիմա հասկացա՞ք, թե ինչու էր Արսեն Թորոսյանը կիրակի առավոտ լուսո "քննիչ" դարձել՝ կորոնայի դեմ պայքարը թողած ու մահերի համար պատասխանատվությունը մոռացած։ Բաներ կան, որ չեն ներվելու․ եթե նույնիսկ վարժված "ВОЗ-ի տեղեք" եք․․․