Ինչպիսի՞ եղանակ կլինի առաջիկա օրերին
ՀասարակությունԱրաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության տարածքում հուլիսի 8-13-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 5-7 աստիճանով։
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-13-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39․․․+41 աստիճանի։
Հուլիսի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 8-9-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են տեղային բնույթի կարճատև անձրևներ և ամպրոպ:
Հուլիսի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22մ/վրկ արագությամբ:
Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 8-12-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով: