Եղանակը՝ Հայաստանում
ՀասարակությունՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում հուլիսի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 7-ին, 8-9-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են տեղային բնույթի կարճատև անձրևներ և ամպրոպ: 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22մ/վրկ արագությամբ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-12-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով: