Վերջին երկու շաբաթվա ընթացքում աշխարհում COVID-19-ով հիվանդացությունն աճել է 30%-ով. ԱՀԿ գլխավոր տնօրեն
ՀասարակությունՎերջին երկու շաբաթվա ընթացքում աշխարհում COVID-19-ով հիվանդացությունն աճել է 30%-ով։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
Նա հիշեցրել է թեստավորման և վերապատվաստման կարևորությունը: «Քանի որ COVID-19 վիրուսը փոխվում է, պատվաստումներով ապահովված պաշտպանությունը, որը դեռ իսկապես արդյունավետ է... թուլանում է», - մեջբերում է ՌԻԱ Նովոստին նրա խոսքերը։