Գեղարքունիքում վրաերթի են ենթարկել 43-ամյա հետիոտնի․ նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը
ՀասարակությունԱյսօր վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:45-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 64-ամյա Սամվել Վ.-ն իր վարած ռուսական համարանիշներով Hyundai մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում՝ Նորատուս գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 43-ամյա Հակոբ Ե.-ին, հայտնում է shamshyan.com–ը։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանած Գավառի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա տեղափոխել «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղից էլ ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:
Փաստի առթիվ քննիչ Ավետիսյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք: