Կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում
ՀասարակությունՔիչ առաջ կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Գագարին ավանի վարչական տարածքում կրակոցներ են հնչել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Արմեն Պետրոսյանը, նույն վարչության կարևորագույն վարչություններից մեկի պետ Մուշեղյանը, և ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը:
Օպերատիվորեն ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Արման Բաղդասարյանի և նույն վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են «Կալաշնիկով» ավտոմատից կրակված 25-ից ավելի պարկուճ:
Այս պահին քննիչները դեպքի վայրի զննություն են կատարում ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագետների հետ:
Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել:
Մարզի ոստիկանապետի կարգարդությամբ Սևանի ոստիկանները պարզում են՝ արդյոք կրակոցների հետևանքով հիվանդանոցներում վիրավոր կամ վիրավորներ կան, թե ոչ:
Դեպքի վայր է ժամանել նաև Գեղարքունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը: