Վրաերթի ենթարկված 13-ամյա տղան հիվանդանոցում մահացել է
ՀասարակությունՈստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ հուլիսի 3-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա Կարեն Մինասյանին, որը տեղափոխվել է հիվանդանոց: Մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 13-ամյա Կարեն Մինասյանը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է նախաքննություն: