Օդի ջերմաստիճանը կբարձրանա. Եղանակը Հայաստանում
ՀասարակությունՀանրապետության տարածքում` հուլիսի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-8-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, հուլիսի 3-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +29 +31:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +17 + 22,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +7 +10, ցերեկը՝ +17 +20,
Կոտայքի նախալեռներոմ գիշերը՝ +13 +16, ցերեկը՝ +24 +27,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6 +10, ցերեկը՝ +16 +20,
Լոռիում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +18 +22,
Տավուշում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +24 +28,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +16 +20,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +26 +29,
Արարատում գիշերը՝ +15 +18, ցերեկը՝ +30 +32,
Արմավիրում գիշերը՝ +13 +16, ցերեկը՝ +29 +31,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +16 +19,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +30 +32,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +13 +18, ցերեկը՝ +22 +26,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9 +13, ցերեկը՝ +17+21,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +20 +25։