Հայերեն
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան 

Ռուսաստանն ու Թուրքիան վերադառնում են արմատին. մնաց Հայաստանի դիմադրությունը

Քաղաքականություն

Ռուս-թուրքական ռազմավարական գործակցության ռեսուրսը սպառվում է, արձանագրում է ռուսաստանցի բազմափորձ եւ հմուտ քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը, անդրադառնալով Պուտին-Էրդողան հեռախոսազրույցին: Այն տեղի է ունեցել օրերս, որի ընթացքում քննարկվել են հարաբերության խնդիրները, բնականաբար Լիբիական եւ Սիրիական հարցերի առանցքով:

Հատկանշական է, որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Թուրքիայում բանակցություն անցկացնել արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների մակարդակով, եւ հունիսի 14-ին պետք է Լավրովն ու Շոյգուն մեկնեին Թուրքիա, սակայն հանկարծ հայտնի դարձավ, որ այցը չեղարկվել է: Պատճառը չի նշվում, իսկ տեղեկությունը վկայում է, որ Անկարան ու Մոսկվան իսկապես եկել են մի կետի, որտեղ խնդիրներն ավելի ու ավելի են զգացնել տալիս, թույլ չտալով գալ երկարատեւ պայմանավորվածության: Հատկանշական է, որ 2020 թվականի առաջին կեսին եղել է երկու ուղիղ ռազմական դիմակայություն՝ Սիրիայի Իդլիբում եւ Լիբիայում:

Այդ իրողություններն են նաեւ Ստանիսլավ Տարասովին թույլ տալիս խոսել այն մասին, որ ռազմավարական գործակցության ռեսուրսը սպառվում է, եւ կողմերը մերձավորարեւելյան կամ հյուսիսաֆրիկյան ռեգիոններում մեծ հաշվով հասել են այն ռազմավարական նպատակադրումներին, որ կարող էր լինել ռուս-թուրքական ալյանսի հիմքում:

Լրագիրը դեռեւս 2020-ի հունվարին՝ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո է կանխատեսել՝ տողերիս հեղինակի մի շարք հրապարակումներում, որ ռեգիոնում «երկրաշարժ» առաջ բերած այդ իրողությունը լուրջ խնդիրներ է խթանելու Իրանի հետ Աստանայի եռակողմ ձեւաչափ կազմած Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ:

Կորոնավիրուսի համավարակն ու դրանով ձեւավորվող համաշխարհային նոր իրողությունները միայն խթանում են ռուս-թուրքական ռազմավարական անհամաձայնությունը:

Այդ հանգամանքը Հայաստանի համար ընդհանուր առմամբ բարեխառն ռեժիմ է, սակայն պահանջում է մեծ աչալրջություն, նաեւ քաղաքական մի շարք որոշումներ եւ գործողություններ: Բանն այն է, որ ռազմավարական ալյանսի մոտիվացիոն նոր հիմքի կամ ռեսուրսի փնտրտուքը Թուրքիային ու Ռուսաստանին առաջիններից մեկը բերելու է Կովկաս, մասնավորապես Հայաստան՝ հայկական հարց, որի վրա կնքված են ռուս-թուրքական դարավոր պայմանագրերը:

Դրանք թերեւս ալյանսի վերջին, եւ մեծ հաշվով ամենաամուր թելն են: Դա կտրվելը ենթադրելու է ռուս-թուրքական հարաբերության մեծ փլուզում, դոմինոյի աշխարհքաղաքական էֆեկտով: Անկարան ու Մոսկվան թերեւս ամեն կերպ փորձելու են կանխել այդպիսի զարգացումը, ինչը նշանակում է, որ ռազմավարական համաձայնության ռեսուրսի սպառումը նրանց վերադարձնելու է «արմատներ», այսինքն՝ ամաձայնություն հայերի հաշվին:

Երեւանը պետք է պատրաստ լինի դրանից բխող մարտահրավերներին դիմակայելու, այդպիսի համաձայնություն թույլ չտալու համար: Այդտեղ առանցքային է հայ-ռուսական հարաբերության տիրույթում Հայաստանի ինքնիշխանության ու դիմադրունակության ռեսուրսը: Դրա միջոցով է հնարավոր Մոսկվային հետ պահել հայերի հաշվին թուրքերի հետ որեւէ նոր համաձայնությունից:

«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր Կամենդատյան