Ժամկետային զինծառայող Հրաչիկ Փիլիպոսյանը հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով
ՀասարակությունՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանգրով Հրաչիկ Փիլիպոսյանը հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով:
Հրմանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Հրաչիկ Վաչիկի ՓԻԼԻՊՈՍՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով: