Հայերեն
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» Մենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր Ավետիսյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան

Բլոկը կաշխատի, աշխատավարձ ու պարգևավճարներ կստանան. ո՞վ է մտածելու էներգետիկ համակարգի անվտանգության մասին

Հասարակություն

«ՀԱԷԿ» ՓԲԸ և АО «Русатом Оверсиз» ընկերությունների միջև կնքված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում մեկնարկել է ՀՀ տարածքում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագծին ուղղված գործընթացը: Օրերս կայացել է ստեղծված համատեղ աշխատանքային խմբի հերթական նիստը՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորությամբ, այս մասին տեղեկանում ենք ՀԱԷկ-ի պաշտոնական կայքից:

Քննարկումների ընթացքում դիտարկվել է ՋՋԷՌ տիպի 1000-1300 ՄՎտ հզորությամբ տիպային ստանդարտ էներգաբլոկի տարբերակը:

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի նախկին տեղակալ Էդվարդ Արզումանյանի խոսքով՝ Հայաստանում էներգետիկան ղեկավարում են մարդիկ, ովքեր այդ ոլորտից ընդհանրապես գաղափար չունեն, մտածում են միայն իրենց գրպանի մասին.

«Չգիտեմ որտեղ հավաքվել են և որոշում են կայացրել, բայց չէ՞ որ դրա համար կա հասարակություն, փորձագետներ, մասնագետներ: Այն մարդիկ, ովքեր աշխատում են ատոմակայանում, Մոսկվայից եկածները մտածում են՝ նոր բլոկ է, կկառուցեն, իսկ դա ինչպիսի պայմաններում կարելի է անել, ինչ ծավալներով և այլն, նրանց չի հետաքրքրում, որովհետև կյանքում չեն զբաղվել դրանով:

Այսպիսի իրավիճակ ստեղծվել էր նաև 2011 թվականին, ես երկրում չէի, բայց տարին մեկ անգամ մեկ ամսով գալիս էի Երևան: Էլի հավաքվել էին, որոշել ռուսների հետ ատոմակայանում նոր ատոմային բլոկ կառուցել, որի հզորությունը 1060 ՄՎտ պետք է լիներ: Որպեսզի հասկանալի լինի, ներկայումս գործող բլոկների հզորությունը 385 ՄՎտ է: Պայմանագիր էին կնքել, մոտ 200 մլն դոլար ներդրում արել, մոտ 2 տարի այդպես աշխատել: Ես այդ ամենի մասին իմացա 2013 թվականին՝ Չինաստանում: Այդ տարվա սեպտեմբերին «Ռոսատոմ» ընկերության ներկայացուցիչները եկել էին Չինաստան, այնտեղ ես մոտեցա նրանց, ասացի, որ հարցեր ունեմ և բացատրեցի, որ Հայաստանում այդպիսի հզորություն ունեցող բլոկ կառուցելն անթույլատրելի է, այն դեպքում, երբ մեզ մոտ ամենամեծ հզորությունը օրվա երեկոյան ժամերին լինում է 1200 ՄՎտ: Իրենք շատ զարմացան, ասացին, որ հայկական իշխանություններն այդ մասին չէին զգուշացրել: Մի քանի ամիս անց Մոսկվայում «Ռոսատոմ»-ը հայտարարեց, որ պայմանագիրը Հայաստանի հետ չեղարկվում է, քանի որ դրա տեխնիկական պայմանները սխալ են եղել: Հետո հայտարարություն եղավ նաև այն ժամանակվա նախարարի կողմից, և բլոկի կառուցումը դադարեցվեց»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Արզումանյանը:

Մեր հարցին՝ միթե՞ պետական մակարդակով այս ամենը չի վերահսկվում, Արզումանյանը պատասխանեց.

«Դրա համար առաջ կար Էներգետիկայի նախարարություն, բայց պարոն վարչապետն այն վերացրեց: Անցել է 10 տարի, խոսակցությունները թարմացել են: Ինչպես 2011 թվականին, այնպես էլ հիմա, բանակցություններ վարողները էներգետիկ համակարգի անվտանգությունը իմացողներ, մասնագետներ չեն: 1300 ՄՎտ հզորությամբ բլոկը կազմում է մեր էներգոհամակարգի ամենապիկային հզորության 90-95 տոկոսը, ինչը սարսափելի է: Միջազգային էներգետիկ անվտանգությունն այդպիսի բաներ թույլ չի տալիս: Իրենք հիմա ինչ ուզում են, կարող են բանակցել, խոսքը կհասնի Միջազգային ատոմային անվտանգության գործակալությանը, նրանք էլ թույլ չեն տա: Այս մարդիկ մտածում են միայն իրենց շահույթի մասին. նոր բկոլ կկառուցեն, շինարարության ժամանակ գումար կունենան, բլոկը կաշխատի, աշխատավարձ ու պարգևավճարներ կստանան, բայց չեն մտածում, որ ամեն էներգետիկ համակարգ ունի անվտանգության կանոններ, որոնք նրանք կա՛մ չգիտեն, կա՛մ չեն ցանկանում իմանալ»:

Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա ՍողոմոնյանԱնհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա ԿոստանյանUcom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումըԻշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք ՉալաբյանԿրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան ԴումիկյանՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՆարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ ՄիրզոյանIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսերԳագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿԽաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. Հովասափյան ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներինԵրբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»