Հայերեն
Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համար Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր Կամենդատյան Թեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» 

Հենց Փաշինյանն է մեր պետականության ու ինքնիշխանության տակ դրված ռումբը. Վահե Հակոբյան

Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 27-ին կայացած ասուլիսի հիմնական ուղերձների շուրջ NEWS.am-ը զրուցել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի հետ։

Շուրջ 3,5 ժամ տևած ասուլիսի ընթացքում մի շարք ուշագրավ հայտարարություններ արվեցին։ Ըստ Ձեզ՝ ո՞րն էր այն հիմնական ուղերձը, որ նման ձևաչափով փորձ արվեց ներկայացնել հանրությանը։

Ես խորապես համոզված եմ, որ Փաշինյանի մամուլի ասուլիսի կազմակերպման պատճառը որևէ կերպ այն չէր, որ երկար ժամանակ նման ձևաչափով հարցերի քննարկում չէր եղել։ Բնականաբար, այս ասուլիսի կազմակերպման նպատակը որոշակի մեսիջներ հանրությանը հասցնելն էր։ Ի դեպ, Դուք «հիմնական ուղերձ»-ի մասին հարց հնչեցրիք, բայց ես կարծում եմ, որ նման ուղերձները մի քանիսն էին։

Նախ, իհարկե, կարևորագույն ուղերձը Լաչինի միջանցքին որպես այլընտրանք կառուցվող ճանապարհի և այն շահագործման հանձնելուց հետո Բերձորի ու մոտակա գյուղերի՝ Ադրբեջանին հանձնելու մասին հայտարարությունն էր։ Փաշինյանը բառացիորեն ասաց՝ «երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվել նախկին ԼՂԻՄ սահմանների մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը»։

Սրա հետ կապված մի շարք հարցեր են առաջանում։ Նախ, այդ ո՞ր փաստաթղթի կամ այդ ի՞նչ պայմանավորվածության հիման վրա են այս բնակավայրերն անցնելու Ադրբեջանին։ Նույն Փաշինյանը Լաչինի միջանցքին որպես այլընտրանք կառուցվող ճանապարհի մասին խոսելիս մի քանի անգամ հղում  արեց 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ Այո՛, այս հայտարարության 6-րդ կետը նախատեսում էր, որ երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Բայց այստեղ խոսք չկա բնակավայրեր հանձնելու մասին, ավելին, այստեղ առհասարակ Բերձորը՝ որպես բնակավայր, հիշատակված չէ։ Այսինքն, հղվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը չենք կարող, և նման համատեքստում այս փաստաթուղթը վկայակոչելը բացահայտ խաբեություն է։ Հետևաբար, առկա է նաև այլ պայմանավորվածություն՝ գրավոր կամ բանավոր, որի հիման վրա էլ հանձնվելու են Բերձորն ու շրջակա գյուղերը։ Իսկ եթե չկա նման պայմանավորվածություն, ապա ինչպե՞ս է այսօր Փաշինյանը խոսում այս բնակավայրերն Ադրբեջանին հանձնելու մասին։

Վարչապետի աթոռը զբաղեցնողի այս հայտարարության նպատակն, իհարկե, հանրությանը տրամադրելն էր այս նոր զիջումներին։ Ի դեպ, շատ հետաքրքիր է, և նորից շատ բնորոշ է Փաշինյանին նաև այն, որ հանրությանը տեղեկացնելուն զուգահեռ փորձ է արվում  պատասխանատվության բեռը տեղափոխել երրորդ կողմի, կողմերի վրա։ Պատահական չէ Արցախի իշխանությունների հետ այս հարցերը քննարկելու մասին մի քանի անգամ հիշատակելը։

Իհարկե, այս ամենի ներքո պարզապես աբսուրդային է այն, որ երկրի վարչապետի աթոռը զբաղեցնողը նույնիսկ չի էլ տիրապետում հստակ ինֆորմացիայի, թե որ բնակավայրերի մասին է խոսքը, որքանով են դրանք բնակեցված, ինչպես են լուծվելու այդ մարդկանց խնդիրները և այլն։ Միաժամանակ աբսուրդային, և, ինչու ոչ՝ ողբերգական է մեզ համար նաև այն, որ այս ամենի մասին նման բաց տեքստով հայտարարելուց հետո մենք այսօր չունենք համարժեք, պատշաճ արձագանքներ թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից։

Պարոն Հակոբյան, Դուք նշեցիք, որ ասուլիսը մի քանի ուղերձ հանրությանը մատուցելու նպատակ ուներ։ Բերձորի խնդրի մասին խոսեցինք, իսկ որո՞նք էին մյուս հիմնական ուղերձները։

Այո՛, Փաշինյանը մի քանի խնդիր փորձեց լուծել այս ասուլիսի միջոցով։ Գլխավոր մեսիջն, անշուշտ, Լաչինի միջանցքի և Բերձորի ու շրջակա գյուղերի հանձնման մասին հանրության «իրազեկումն» էր։

Մյուս կարևոր ուղերձը «Արցախն Ադրբեջանի կազմում» թեզի հերթական ամրապնդումն էր։ Այս մասին Փաշինյանը նախկինում ևս խոսել է, և վերջին ասուլիսը նույնպես օգտագործեց հանրությանը սա մատուցելու նպատակով։ Եվ ուղղակի զավեշտալի է, երբ որպես հիմնավորում փորձում է նախկին փաստաթղթերին հղում անել։ Սա իսկապես բացահայտ մանիպուլյացիա և խաբեություն է։

Կարծում եմ՝ ասուլիսի հիմնական նպատակներից էր նաև պատասխանատվությունը սեփական անձից օտարելու, ուրիշների վրա դնելու հարցը։ Սա էլ նոր չէ և հերթական անգամ կիրառվեց Փաշինյանի կողմից։ Ի դեպ, այդ «ուրիշների» մեջ բոլորն են մտնում՝ թե՛ «նախկիններ», թե՛ միջազգային գործընկերները, դաշնակիցները․․․ Այսինքն, նպատակը մեկն է՝ հանրությանը տալ ազդակ, որ այսօրվա խնդիրներում բոլորը մեղավոր են, բացի իրենից։

Նպատակ էր նաև սեփական հանրության ահաբեկումը, իսկ թե ո՞ւմ պատվերով՝ դատեք ինքներդ։ Վստահեցնում եմ՝ պատահական չէին հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանը լեգիտիմացնում է հաջորդ պատերազմը, պատահական չէին հայկական զինված ուժերը վարկաբեկող հայտարարությունները, հարցադրումները՝ «այսօր քանի՞ երկիր կա աշխարհում, որ կարող է ասել՝ ես ապահովում եմ իմ անվտանգությունը» թեմայի շուրջ և այլն․․․ Հանրությանը հետևյալ ուղերձն է տրվում՝ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, լեգիտիմ հիմքեր է ստեղծում, իսկ մենք նորմալ, մարտունակ բանակ չունենք։ Այսօր Փաշինյանը հենց սա է անում, և սա ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական հանրության ահաբեկում։ Պարզ է չէ՞, թե այս ճանապարհով ում օրակարգն է սպասարկում Փաշինյանը։ Իսկ եթե նպատակը այլ ուժերի օրակարգն սպասարկելը չէ, ապա որո՞նք են այսօր այն քայլերը, որ անհրաժեշտ են մեր երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու, ապահովելու համար։ Նման իրավիճակում երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը 3,5 ժամ ասուլիս տալու ժամանա՞կ ունի, ի դեպ, որի մեծ մասն էլ բացահայտ մանիպուլյացիա է։

Վարչապետը բավական ծավալուն անդրադարձ ունեցավ նաև բանակցային ողջ գործընթացին, իր ստացած ժառանգությանը, ընդ որում՝ անելով պնդում, որ իր ստացած ժառանգությունը ռումբ էր Հայաստանի պետականության և ինքնիշխանության տակ։ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը այս հայտարարությունների վերաբերյալ։

Ես առհասարակ չէի ցանկանա անդրադառնալ բանակցային գործընթացի պատմության ու բանակցային ժառանգության մասին Փաշինյանի պնդումներին։ Այն ամբողջությամբ՝ սկզբից մինչև վերջ, իրականության խեղաթյուրում ու մանիպուլյացիա էր։ Ցանկացած մարդ, ով քիչ թե շատ ծանոթ է բանակցային պատմությանը, կհասկանա, թե ինչի մասին եմ խոսում։ Գուցե առիթ լինի և մեկ անգամ հիմնավոր, մանրամասն անդրադառնամ այս թեմային, բայց ոչ այս ձևաչափով։ Իրականում Ձեր հարցը մի ամբողջ առանձին հարցազրույցի թեմա է։ Եթե շատ կարճ, ապա կարող ենք փաստել միայն, որ բանակցային գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումները, անգամ նյուանսների վերաբերյալ Ադրբեջանի մեկնաբանությունները ոչ մի ադրբեջանցի ավելի հաջող չի արել, քան անում է Փաշինյանը։ Եվ իրականում հենց Փաշինյանն է մեր պետականության ու ինքնիշխանության տակ դրված ռումբը։

Փաշինյանը մի քանի անգամ անդրադարձավ նաև Ադրբեջանի այսօրվա կեցվածքին՝ նշելով, որ պաշտոնական Բաքուն այսօր հրաժարվում է երկկողմ հանդիպումներից, հրաժարվում է պայմանավորվածությունները կյանքի կոչելուց։ Զուգահեռաբար, ասվեց նաև, որ Ադրբեջանը փորձում է լեգիտիմ հիմքեր ստեղծել իր կողմից նոր պատերազմ սկսելու համար։ Ի՞նչ կասեք սրա հետ կապված։

Ես արդեն նշեցի, որ այս ամենը Փաշինյանը փորձում է օգտագործել սեփական հանրությանը ահաբեկելու նպատակով։ Տեսեք, մշտապես խաղաղության օրակարգից խոսող մարդն այսօր ասում է, որ Ադրբեջանը հրաժարվում է հանդիպումներից, լեգիտիմ հիմքեր է փորձում ստեղծել նոր պատերազմի համար։ Սրան զուգահեռ, ինչպես արդեն նշեցի, զրոյացնում է մեր բանակի դերը, նշանակությունը։ Սա հոգեբանական տեռոր է մեր հանրության նկատմամբ։ Ի՞նչ է ստացվում՝ հակառակորդը պատերազմի է պատրաստվում, իսկ մենք չունենք պաշտպանվելու որևէ հնարավորություն։ Հետևաբար, պիտի պատրաստ լինենք հնարավոր ամեն ինչ զիջելու՝ պատերազմից խուսափելու համար։ Թուրք-ադրբեջանական օրակարգն ավելի լավ սպասարկել, վստահեցնում եմ, հնարավոր չէ։ 

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովԻրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեuիայի․ Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբMeta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՄյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվելԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոնԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԼոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանըԿրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ«Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա ԹովմասյանՌոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետՊրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ ՓաշինյանԽորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵրևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներԹրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր Կամենդատյան«Իսկական ընկերը նա է, ով մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ շահի կշեռքը դատարկ է»․ Սուսաննա Պետրոսյան Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ Նախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն Մանվելյան25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Ոսկու գինն աճել է 1.27%-ով Կան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Այս ընտրություններն ազատ չէին․ ընտրությունների իմիտացիա էր․ Մենուա ՍողոմոնյանԵնթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՄոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԹեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը