ԱԽ քարտուղարը հանդիպել է Վենսան Բրակոնյեի հետ
ՔաղաքականությունՀունիսի 29-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի դիվանագիտական խորհրդական Վենսան Բրակոնյեի հետ:
Հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության հարցերին և դրանց հնարավոր զարգացումներին, ինչի համատեքստում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները:
Զրուցակիցները նաև քննարկել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները: