Երկար անկումից հետո դոլարն ու եվրոն թանկացել են
ՀասարակությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 27-ին, կազմել է 409.64 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 1.08 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 433.52 դրամ (աճել է 2.98 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 502.63 դրամ (նվազել է 0.10 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.69 դրամ (աճել է 0.02 դրամով):