Sada Cup. Հայաստանի բասկետբոլի հավաքականը վերջին խաղում պարտվեց Սիրիայի թիմին
ՍպորտՀայաստանի բասկետբոլի հավաքականը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգայինհամալիրում ընթացող Sada Cup միջազգային մրցաշարի վերջին՝ 3-րդ խաղում մրցել է Սիրիայի թիմի հետ և 57-59 հաշվով պարտություն կրել:Մեր ընտրանու պարտության արդյունքում մրցաշարի չեմպիոնի կոչումը նվաճեց Իրանի հավաքականը, որն այսօր ավելի վաղ 108-73 հաշվով հաղթել էր ԱՄՆ–ի թիմին:
Մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը 94։59 հաշվով հաղթել էր «Թիմ ԱՄՆ»-ին, իսկ երկրորդ խաղում 77։73 հաշվով առավելության էր հասել Իրանի նկատմամբ:
«SadaCup» մրցաշարի ավարտից հետո Հայաստանի բասկետբոլի հավաքականը կմեկնիՄալթա՝ մասնակցելու փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը: Խաղերը կկայանանհունիսի 28-ից հուլիսի 3-ը: