Այսօր Փարաքարում տեղի ունեցած պայթյունը եղել է կանխամտածված. մեքենայում պայթուցիկ սարք է տեղադրված եղել
ՀասարակությունՓարաքարում այսօր տեղի ունեցած մեքենայի պայթյունը եղել է կանխամտածված, մեքենայում տեղադրված է եղել պայթուցիկ սարք:
Դեպքի առթիվ 35-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով): Տեղեկությունը հայտնել է քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 23-ին՝ 11։10-ի սահմաններում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղում ավտոմեքենա է այրվում։ 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։