Մայիսին աշխատաշուկան գրանցել է հերթական ռեկորդը. Վահան Քերոբյան
Տնտեսություն2022 թվականի մայիսին Հայաստանի աշխատաշուկան շարունակել է աճել և գրանցել է հերթական ռեկորդը: Այդ մասին Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Ըստ նախարարի ներկայացրած տվյալների՝ 2022 թ. մայիսին աշխատանքի շուկայում գրանցված մարդկանց թիվը ավելացել է 8 488 հոգով կամ 1.28 տոկոսով և հասել է 673 224-ի: Աճը 2021 թ. մայիսի համեմատ՝ 38,273 կամ 6.03 տոկոսով։ Իսկ աշխատավարձային ֆոնդը կազմել է 160.055 մլրդ դրամ։