Երևանից հատուկ չվերթով Դոնի Ռոստով է վերադարձել 109 ռուսաստանցի․ Ռիա Նովոստի
Կիրակի օրը մոտ 110 ռուսաստանցի Երևան-Դոնի Ռոստով հատուկ չվերթով վերադարձել է հայրենիք, հայտնում են Երևանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ Երևան - Դոնի Ռոստով - Երևան երթուղով ՀՀ քաղաքացիների համար սպասվող հատուկ թռիչքի մասին տեղեկատվություն ստանալուց հետո դեսպանությունը մշակել է այս չվերթն օգտագործելու հնարավորությունը ռուսներին հայրենիք վերադարձնելու համար: Ըստ մամուլի ծառայության՝ դեսպանության հյուպատոսական բաժնի դիվանագետները վերահսկել են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում անցակետը և գիշերային տեղափոխության գործընթացը։ Քաղաքացիներին ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն։
Դիվանագիտական ներկայացուցչությունում նշել են, որ ռուսների տուն վերադառնալու կազմակերպման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են ամեն օր։ Նրանք շնորհակալություն են հայտնել «Արմենիա ավիաուղիներ» ավիաընկերության թռիչքների կազմակերպման համար: