«Չաթ ռոումինգում». UCOM-ն առաջարկում է անսահմանափակ շփման օրական տարբերակ
ՀասարակությունՍ.թ. հունիսի 15-ից հոկտեմբերի 15-ը «Յուքոմ» ընկերության շարժական կապի ծառայության բոլոր բաժանորդները «Չաթ ռոումինգում» առաջարկի շրջանակներում, մի շարք ծովափնյա և եվրոպական երկրներ մեկնելիս կարող են անսահմանափակ կապի մեջ մնալ մտերիմների հետ օրական 1500 դրամով՝ պարզապես հավաքելով *121*21# ակտիվացման հրահանգը։ Այս առաջարկի շրջանակներում բաժանորդները կարող են օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 128 կբ/վ արագությամբ և անվերջ շփվել մեսենջերներում, ինչպիսիք են օրինակ՝ WhatsApp-ը, Viber-ը, Telegram-ը և Messenger-ը:
«Եթե պատրաստվում եք մեկնել հանգստի Եգիպտոս, ԱՄԷ, Հունաստան, Վրաստան, Կիպրոս, Մոնտենեգրո, Բուլղարիա, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, կամ այլ հայտնի ծովափնյա ուղղություններով, նկատի ունեցեք, որ այս ամառ ռոումինգում ևս ունեք մտերիմների հետ անդադար կապի մեջ մնալու հնարավորություն։ Պարզապես համոզվե՛ք, որ ակտիվացրել եք ռոումինգի ծառայությունը Հայաստանից մեկնելուց առաջ», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ այն բաժանորդները, որոնք նախընտրում են անմիջապես շրջագայության ընթացքում կիսվել լուսանկարներով, տեսանյութերով և տպավորություններով, կարող են ակտիվացնել «Ինտերնետ ռոմինգում» գերարագ ինտերնետի փաթեթները, մասնավորապես 2 ԳԲ փաթեթը՝ 10 500 դրամով կամ 3 ԳԲ փաթեթը՝ 13 500 դրամով: Նախընտրած փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *121# և հետևել հրահանգներին: