Հայերեն
Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով 

Հայահավաքն՝ ընդդեմ նիկոլիզմի․ ճակատագրական ընտրության շեմին

Հասարակություն

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո արտառոց իրավիճակ է ստեղծվել, երբ հանրության գերակշիռ մասը չի ցանկանում, կամ, ավելի ճիշտ, չի տեսնում ուղիներ Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչախմբից ազատվելու, իսկ ընդդիմադիր շարժումը, ցավոք, չունի այն թափը, որպեսզի կարողանա հեռացնել Արցախի զգալի մասն Ադրբեջանին նվիրած, Հայաստանի ինքնիշխանությունը վտանգի տակ դրած փաշինյանական վարչախմբին։ Կարելի է հարյուրավոր պատճառներ բերել, մեղադրել հանրությանը, քաղաքական ուժերին, անհատներին, սակայն ամենակարևորը խնդրի խորքային պատճառները հասկանալն է։

Հայ իրականության մեջ քիչ են անձինք, ովքեր իսկապես խորքային վերլուծում են իրավիճակը, դեղատոմսեր առաջարկում, իրական այլընտրանք ներկայացնում երկիրը անդունդը գլորող ստամոքսապետությանը։ Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ հասարակական-քաղաքական գործիչ, «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի դեմ կեղտոտ արշավը, ակնհայտ ապօրինի մեղադրանքով կալանավորելը, հարյուրավոր անվանի հայորդիների, այդ թվում՝ Արցախի նախագահի, պաշտոնյաների, Արցախի թեմակալ առաջնորդի երաշխավորագրերը հաշվի չառնելը։ Ազատության և անազատության մեջ գտնվող գործիչները, անշուշտ, վտանգ են ներկայացնում Նիկոլ Փաշինյանի իշխանության համար, սակայն այլընտրանքը, նույն Չալաբյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանին և նրա կողմից Հայաստանյան իրականության մեջ ներմուծված նիկոլիզմին ոչ թե անձ է, այլ մեր ազգային կացության արմատապես տարբեր հայեցակարգ։

Ավետիք Չալաբյանն անազատության մեջ ավելին է անում, քան շատերը՝ հրապարակներում և սոցցանցերում։ Նա հստակ հայեցակարգ է ներկայացնում, որի առանցքում հայահավաքն է, արդիականացումը և ռազմականացումը։ Ավանդաբար հայ քաղաքական միտքը հայահավաքի երաշխավոր է համարել Ռուսաստանին։ Ավետիք Չալաբյանը հիշատակում է Ռուսական կայսրությունը, ապա և Խորհրդային Միությունը, երբ հայ մարդիկ տեղափոխվում էին Արևելյան Հայաստան, որովհետև նրանց գիտակցության մեջ այն վերջապես հարաբերականորեն անվտանգ և ապահով տեղ էր դարձել, ու այնտեղ կարելի էր կառուցել իրենց ընտանիքների ապագան։ «Այսօր, սակայն, անվտանգության այդպիսի արտաքին երաշխավոր գոյություն չունի։

Ռուսաստանի Դաշնությունը, իր ողջ հավակնություններով հանդերձ, ո՛չ 19-րդ դարի աշխարհակալ Ռուսական կայսրությունն է ո՛չ էլ գերհզոր Խորհրդային Միությունը, և այս օրերին կենտրոնացած է ավելի շատ սեփական անվտանգության վրա։ Անվտանգության այլ միարժեք երաշխավոր Հայաստանը ևս չունի, թեև շրջանառության մեջ են դրված տարբեր, ըստ իս, ավելի շատ ցանկալի, քան իրական տարբերակներ»,- նշում է Չալաբյանը՝ արձանագրելով, որ այս պայմաններում, առնվազն առաջիկա մեկ տասնամյակում, ակնկալել հայության զանգվածային ներգաղթ իրատեսական չէ, նույնիսկ շատ մեծ ջանքերի դեպքում։

Փոխարենը, ապագա հայկական պետությունը և նրան աջակցող քաղաքական ու հասարակական ուժերը պետք է կենտրոնանան ակտիվ հայկական տարրի ներգաղթի վրա՝ մարդկանց, որոնք Հայաստան են վերադառնում ոչ այնքան անվտանգության և բարեկեցության ետևից, որքան սեփական հայրենիքում անվտանգության և բարեկեցության հիմքերը ամրացնելու և այն որպես այդպիսին սերունդներին թողնելու նպատակով։ Օրինակն էլ կա, ըստ Ավետիք Չալաբյանի, Իսրայելի պետություն ներգաղթողների առաջին ալիքների մտայնությունը, որոնք անապատում, շրջափակված թշնամիներով, սկզբում նույնիսկ առանց պետության նոր ազգային կյանքի հիմքեր էին դնում։ Իհարկե, այդպիսի անձանց թիվը չափազանց փոքր է, սակայն այդ նվիրյալների ներուժի կենտրոնացումը հայրենիքում լուրջ փոփոխություններ կբերի։

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիրը նաև մեթոդներն է առաջարկում, Հայաստանում այդ մարդկանց կոնկրետ արտոնություններ տալուց մինչև ենթակառուցվածքների ստեղծումը։ Հատկապես, կարևոր է այդ մարդկանց Արցախ ուղղորդելը, նրանց մեր հարենիքի վտանգված հատվածին ադապտացնելը։ Եվ հենց դա է Հայաստանի ու Արցախի անվտանգության ու բարգավաճման բանալին։ Բնական է, որ այսպիսի գաղափարները, նորարարական մոտեցումները, հստակ հայեցակարգերի ներկայացումն է իրական վտանգ այսօր Հայաստանում մոլեգնող տգիտության համար։ Եվ Ավետիք Չալաբյանի, այլ մտախողների դեմ արշավը լիովին տեղավորվում է այդ համատեքստում։

Նիկոլիզմը Հայաստանից կարելի է վտարել, հարկավոր է միայն հանրությանը տալ ճիշտ և գործունակ ուղենիշներ, նրա համար սոցիալական, անվտանգային, քաղաքական, տնտեսական ու, հատկապես, կրթական չափորոշիչներ սահմանելով։

Ռուբեն Ասատրյան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ Կարապետյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԷս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԱռաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՓաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան Աբրահամյան«Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանԹող փորձեն Էդգար Ղազարյանին հավասարակշռել, նա դեռ մեր մի պատգամավորն է. Նարեկ Կարապետյան Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանՄենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էՓաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանԱրժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր ԿամենդատյանՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՀայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյանՏիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիԳյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են