ԱրարատԲանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
ՀասարակությունԱրարատԲանկը տեղեկացնում է, որ պարտատոմսերի (AMARBKB2MER3) անվանական արժեքը 25 ԱՄՆ դոլար է, արժեկտրոնային եկամտաբերությունը` 4․75%, իսկ մարման ժամկետը՝ 27 ամիս։
Արժեկտրոնների վճարումները կատարվելու են եռամսյակային պարբերականությամբ։ Հատկանշական է, որ սա ԱրարատԲանկի 22-րդ ընթացիկ ցուցակումն է ֆոնդային բորսայում և 14-րդ դոլարային ցուցակումը:
«ԱրարատԲանկը ժամկետից շուտ՝ 8 օրում է ավարտել իր 22-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը։ Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել են թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձինք, ինչը վկայությունն է այն բանի, որ բանկը բարձր վստահություն ունի իր հաճախորդների և ներդրողների շրջանում, ինչպես նաև ամուր դիրքեր է զբաղեցնում ՀՀ արժեթղթերի շուկայում։ Բանկի պարտատոմսերը ցուցակվել են ֆոնդային բորսայի Bbond ցուցակում»,- նշել է ԱրարատԲանկի Ներդրումային բանկային ծառայությունների վարչության ղեկավար Անահիտ Շաքարյանը։
«Հայաստանի Ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի համագործակցությունն ԱրարատԲանկի հետ սկսվել է 2007 թվականից։ Կենտրոնական դեպոզիտարիայի հետ համագործակցության շնորհիվ Արարատբանկը դարձել է կապող օղակ քաղաքացիների և Դեպոզիտարիայի միջև՝ միջնորդավորելով ռեեստրավարման և պահառության գործողությունները, այդ թվում՝ գրանցելով և պահպանելով արժեթղթերի հանդեպ սեփականության իրավունքը։
Արարատբանկի և Ֆոնդային բորսայի միջև սերտ համագործակցությունը տարեցտարի ավելի է ընդլայնվում։ Ամենամյա մրցանակաբաշխության արդյունքերը դրա վառ ապացույցն են»,- նշել են բանկում։