Ես ամեն ինչ անելու եմ, որ 18 տարեկան ոչ մի տղա այլեւս չզոհվի․ Գեղամ Նազարյան
ՔաղաքականությունՑանկանում եմ առողջ հայրենիք, որտեղ միտքը, մարդու հոգին առողջ է, որտեղ չկա չարություն, նենգություն, որտեղ չկա խաբեություն, որտեղ երեխան պաշտպանված է բարի եւ ուժեղ պետության կողմից, որտեղ վերջին զանգից հետո երեխեքը գնում են սովորելու, լինի զինված ուժերում, լինի համալսարաններում, ոչ թե Վերջին զանգից հետո երեխեքին կտանեն դավադիր պատերազմ: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, ում որդին՝ Աբգարը, զոհվել է 44-օրյա պատերազմում:
«Ես ամեն ինչ անելու եմ, որ էլ ոչ մի 18 տարեկան երեխա դվադիր պատերազմներում չզոհվի: Որ մենք ունենանք տեսանելի ապագայում 5 մլն բնակչություն, ունենանք ամեն ընտանիքում առնվազն 3 երեխա: Ես ուզում եմ, որ երեխաները ոչ միայն ֆիզիկապես առողջ լինեն, այլեւ հոգով, մտքով: Մենք վատ բան ենք արել, մենք մեր երեխեքի մանկությունը, պատանեկությունը գոացել ենք, հիմա պետք է վերականգնենք: Ես Աստծուն խնդրում եմ, որ այդպիսի հայրենիք տա մեր երեխեքին»,-ասաց նա:
Գեղամ Նազարյանը ցանկացած, որ ունենանք արժանապատիվ պետություն, որտեղ երեխաները գլուխները բարձր կքայլեն, կսիրեն մեր դրոշը, Ստեփանակերտը, Երեւանը, Հադրութը, Իջեւանը. «Սիրեն մեր քաղաքները, Շուշիում հայ երեխաները վազվզեն, ու դա լինելու է»: