«Ռեալն» ու Մոդրիչը հասել են համաձայնության
ՍպորտՄադրիդի «Ռեալի» 36-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը համաձայնության է հասել Արքայական ակումբի ղեկավարության հետ պայմանագրի երկարաձգման հարցում, հաղորդում է Marca-ն։ Կողմերը կկնքեն մեկ տարվա պայմանագիր։ Լուկա Մոդրիչի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Արքայական ակումբը ֆուտբոլիստին առաջարկել է նաեւ կարիերայի ավարտից հետո պաշտոն ակումբային համակարգում։
Լուկա Մոդրիչը «Ռեալում» է հանդես գալիս 2012 թվականից՝ դառնալով Իսպանիայի եռակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր։
2018-ին նա Խորվաթիայի հավաքականի հետ դարձավ աշխարհի փոխչեմպիոն եւ արժանացավ «Ոսկե գնդակի»։