Երկրում ստեղծել ամբողջական երկիշխանություն, այդ փուլում ենք․ Իշխան Սաղաթելյան
ՔաղաքականությունՎաղը՝ շաբաթ օրը հատկացնելու ենք պրոֆեսիոնալ մասնագետների մասնակցությամբ հանրային քննարկումներին, իսկ կիրակի՝ մայիսի 15-ին համահայաստանյան մեծ հանրահավաք է կայանալու։
Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
«Ամեն ինչ գնում է ճիշտ ճանապարհով։ Աննահանջ, հետևողական պայքարով, հենվելով առաջին հերթին սեփական ուժերի վրա, այս պայքարը հասցնելու ենք հաղթական ավարտի։
Հանրային լայն ժողովրդական ճնշման տակ իշխանությանը հեռացնելու միակ ճանապարհը սա է։ Երկրում ստեղծել ամբողջական երկիշխանություն։ Այդ փուլում ենք և օրեցօր սա ապացուցելու ենք»,- հայտարարել է Սաղաթելյանը։