Բելառուսի ֆուտբոլի Մ-21 հավաքականի հանդիպումները կկայանան Երևանում
ՍպորտՈՒԵՖԱ-ի հատուկ որոշմամբ Բելառուսի Մ-21 հավաքականը ՈՒԵՖԱ ԵՎՐՈ-21 որակավորման փուլի հանդիպումներ կանցկացնի չեզոք դաշտում:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Որպես մրցավայր ընտրվել է Երևանը: Այսպիսով, D խմբի Բելառուս Մ-21 - Կիպրոս Մ-21 և Բելառուս Մ-21 - Պորտուգալիա Մ-21 հանդիպումները կկայանան, համապատասխանաբար, հունիսի 1-ին և 4-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, և կմեկնարկեն 17։00-ին։
Հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: