«Դիմադրություն» շարժումը վաղն առավոտից կշարունակի անհնազանդության ակցիաներն ու ավտոերթերը
Քաղաքականություն«Դիմադրություն» շարժումը վաղն առավոտից կվերսկսկի անհնազանդության ակցիաներ, այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ մասնակիցներին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«ժողովուրդ պետք է մեր ակցիաների քանակը և մասնակիցները թիվը պետք է ավելացնենք, սա յուրաքանչյուրիս խնդիրն է, այս օրերին դրա վրա ավելի ինտենսիվ աշխատել»,– ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը նաև տեղեկացրեց, որ վաղը կշարունակվեն նաև ավտոերթերը։ Երթերից հետո քաղաքի տարբեր հատվածներում կլինեն ակցիաներ, իսկ ժամը 16.00 կրկին կհավաքվեն Ֆրանսիայի հրապարակում՝ հանրահավաքի։