5 մլն դրամ․ Արաքսի գետաողողատներից ավազ արդյունահանելու համար տուգանք կնշանակվի. «Ժողովուրդ»
Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արաքսի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից ավազ արդյունահանելու դեպքում տուգանք կնշանակվի: Խոսքը 5 մլն դրամի մասին է: Պարզվում է, որ Արաքս գետի հունից ավազ արդյունահանելու հետեւանքով բազմաթիվ խնդիրներ են առաջացել, այդ թվում՝ սահմանային փոփոխությունների հիմնավոր ռիսկեր:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է սահմանամերձ գետերի հունից ավազի արդյունահանման դեպքում վարչական պատասխանատվության առավել բարձր սահմանաչափ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով, իսկ դեպքը կրկնելու դեպքում՝ ընդերքօգտագործման իրավունքի դադարեցում: Մեզ հայտնի դարձավ, որ վարչական պատասխանատվության սահմանաչափը որոշվել է՝ հիմք ընդունելով Ազգային անվտանգության ծառայության առաջարկությունը»:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։