Հայերեն
Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիք Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն Մանվելյան Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական Ճակատ Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատ Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համար Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր Կամենդատյան Թեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» 

Դրանից շատ ավելի քիչ բանի համար Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց. Արման Վարդանյան

Քաղաքականություն

Hraparak.am -ը հարցազրույց է վարել «Միասնություն» շարժման հիմնադիր Արման Վարդանյանի հետ.

- Հետեւո՞ւմ եք իրադարձություններին, ընդդիմությունը պայքարում է, ի՞նչ գնահատական կարող եք տալ։

- Իհարկե, եթե որեւիցե գործընթաց է ՀՀ-ում տեղի ունենում, որտեղ ես չունեմ ակտիվ կամ ոչ այդքան երեւացող մասնակցություն, ապա գոնե հետեւում եմ։ Կարծում եմ, որ գրեթե բոլոր թեզերը, որոնք այդտեղ հնչում են, ունեն իրենց օբյեկտիվ դրսեւորումը, այսինքն՝ բոլորս հասկանում ենք, որ շատ սուր դրված է Արցախի անվտանգության ու հետագայում նաեւ կարգավիճակի հարցը, եւ ուժեղ ճնշում կա այսօրվա իշխանությունների վրա, որպեսզի Արցախը ճանաչեն Ադրբեջանի կազմում։ Լսելով իշխանությունների հռետորաբանությունը, չգիտեմ, սա ժամանակ շահելու մարտավարությո՞ւն է, թե՞ կա «պլան Բ», որ իշխանությունները փորձում են ի կատար ածել, բայց երեւում է, որ իշխանության շատ ներկայացուցիչներ դրան նայում են դրական։

- Իսկ ինչո՞ւ չեք մասնակցում այս իրադարձություններին։

- Ոչ թե չեմ մասնակցում, այլ չունեմ այն ակտիվ մասնակցությունը, որը սովոր եմ այսպիսի հարցերում դրսեւորել, որովհետեւ այս հարցի լուծումը մի փոքր այլ ձեւով եմ պատկերացնում եւ փորձում եմ ինչ-որ ձեւաչափեր, քաղաքական նիշա ստեղծել, որտեղ այն մարդիկ, ովքեր ընդունում են, որ պետք է Արցախի համար պայքարել, բայց չեն ընդունում այն գործիքակազմը եւ անձերին, որոնք այսօր պայքարում են, այդ մարդիկ կարողանան այդ ձեւով իրենց պայքարի մասին բարձրաձայնել ու կարողանան նաեւ ազդել այս իշխանությունների վրա։

- Ի՞նչ քաղաքական նիշայի մասին է խոսքը, նոր շարժո՞ւմ, առանձին թի՞մ, որն այսօրվա ընդդիմությունից դուրս կլինի, բայց նաեւ այս իշխանություններին ընդդիմադիր։

- Ես կարծում եմ՝ այս պայքարը մեկ օրվա պայքար չէ։ Այս պայքարը երկար է լինելու, եւ Արցախի ճանաչումը կամ չճանաչումը մեկ օրվա կամ մեկ ամսվա գործընթաց չէ։ Չնայած Ադրբեջանի կողմից կան մաքսիմալ ճնշումներ, որպեսզի շատ կարճ ժամանակում այս հարցի լուծումը տրվի։ Ու երկարատեւ պայքարի ժամանակ այս կամ այն պլատֆորմի ոչ էֆեկտիվ լինելը բերում է երկու արդյունքի՝ կա՛մ ընդհանրապես շարժումը մարում է, կա՛մ նոր պլատֆորմներ են ստեղծվում։ Հիմա, եթե այս պայքարը չհասնի հաջողության, ես կարծում եմ, որ պետք է ստեղծել բազմաթիվ այլ` այլընտրանքային պլատֆորմներ, որտեղ կլինեն մարդիկ, ովքեր չեն ընդունում այսօրվա հավաքվածներին կամ նրանց կիրառած տեխնոլոգիաները։

- Ասում եք՝ նոր շարժում, բայց Դուք դեռ 2017-18 թվականից ունեիք նման շարժում՝ «Միասնություն» շարժումը։ Այդ շարժումից ի՞նչ է մնացել։

- «Միասնություն» շարժումն այս պահին, այո, այդքան ակտիվ չէ, որքան 2017, 2018, 2019 թվականներին, որովհետեւ այդ ժամանակ կային կոնկրետ ազգային խնդիրներ, որի համար այն ստեղծվել էր: Դուք տեսաք, որ շարժումն ընտրություններին էլ չմասնակցեց, որովհետեւ մենք իշխանության գալու խնդիր չէինք դրել մեր առջեւ։ Խնդիրը դրված էր սերնդափոխությունը։ Եվ մեր շարժումից էլ այսօր բազմաթիվ մարդիկ ակտիվ մասնակցում են քաղաքական գործընթացներին։ Դրա համար պետք է ստեղծել մի քանի հարթակներ, որտեղ մարդը կախված չի լինի այս կամ այն անձից՝ ինքը կգա այդ հարթակում իր կարծիքը կարտահայտի, եւ այդտեղ կծնվեն նոր լիդերներ։

- Ընդդիմության սխալները, ըստ Ձեզ, որո՞նք են, որոնց պատճառով չեն կարողանում գալ իշխանության։

- Կարելի է բազմաթիվ սխալներ նշել, բայց ընդդիմության ամենակարեւոր ֆունկցիան այն է, ինչ հիմա անում է։ Այսինքն՝ տեսնում է բացասական գործընթաց երկրում եւ փորձում է այդ գործընթացի դեմն առնել։ Տեսնում է, որ կա արտաքին բավականին մեծ ճնշում Հայաստանի վրա, եւ փորձում է այդ ճնշումը որեւէ կերպ դիվերսիֆիկացիա անել։ Ունենալով ուժեղ ընդդիմություն՝ իշխանությունը չի կարող գնալ եւ ամեն վայրկյան ստորագրել այն, ինչ ինքը կուզի, ինչպես եղավ պատերազմի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը մեկ օրում կապիտուլյացիայի ակտը ստորագրեց։

- Դուք համաձա՞յն եք, որ Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ հեռանա, դիմադրության շարժմանը կհաջողվի՞ Փաշինյանին մոտ ապագայում հեռացնել իշխանությունից։

- Գործընթացները դեռ միջանկյալ փուլում են։ Այս պահին տալ գնահատական` կհաջողվի, թե ոչ, ես չեմ կարող։ Քաղաքականությունը գուցե ճիշտ հաշվարկների գիտություն է, բայց  շատ հաճախ լինում են նաեւ ֆորսմաժորներ։ Իսկ դրանք երկու բանից են կախված՝ այն տեխնոլոգիաներից, որոնք կիրառվում են, ինչքանով են դրանք ազդում ժողովրդի վրա, եւ աշխարհաքաղաքական գործընթացներից։ Այժմ տեսնում եք, որ աշխարհաքաղաքական լուրջ պրոցեսներ են ընթանում՝ պատերազմ է տեղի ունենում` Ռուսաստան-Ուկրաինա, ավելի ճիշտ՝ Ռուսաստան-Արեւմուտք, եւ կախված դրանից՝ շատ բան կարող է նաեւ այստեղ փոփոխվել։ Բայց կարող եմ ասել միանշանակ մի բան, որ թե՛ ժողովուրդը եւ թե՛ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը չեն ցանկանում Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում։

- Իսկ իշխանությո՞ւնը։

- Իշխանությունն այլընտրանք չի տեսնում, իշխանությունն ունի երկու բան՝ կա՛մ փորձի, օգտվելով այս ցույցերից, ձգձգել այդ ճանաչման գործընթացը, կա՛մ պետք է հրաժարական տա, որովհետեւ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, դա անդառնալի գործընթաց է, եւ դրանից շատ ավելի քիչ բանի համար Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։ Ես կարծում եմ, որ իշխանությունները կունենան այդքան բարոյականություն, որ գոնե այս ճակատագրական զիջմանը չգնան։ Բայց, միեւնույն ժամանակ, ենթադրենք՝ Նիկոլ Փաշինյանը ճնշումների տակ հրաժարական տվեց, մեր հարգելի ընդդիմադիր գործիչները պետք է ժողովրդին բացատրեն, թե ինչ է լինելու դրանից հետո։ Այն ընդհանուր բառերը, որոնք ասվում են, պարզ է, չէ՞, որ որեւիցե մեկի մոտ հավատ եւ գործողություններ անելու ցանկություն չեն առաջացնում։ Մի բան է, երբ դու ասում ես՝ Փաշինյանը կգնա, դրանից հետո մենք կանենք այս քայլը, հետո կանենք երկրորդ քայլը, հետո կգնանք կպայմանավորվենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կամ ԵԱՀԿ Մինսկի ֆորմատը հեչ կանենք եւ միայն Ռուսաստանի հետ կշփվենք ու կհասնենք նրան, որ ոչ միայն Արցախի հարցը դուրս կգա օրակարգից, այլեւ Հադրութն ու Շուշին էլ հետ կբերենք։ Այսինքն՝ չկա այն կոնկրետ գործողությունների պլանը, որը լսելով՝ ժողովուրդը դուրս կգա եւ կասի՝ այո, այս իշխանություններին պետք է հեռացնել։ Այդ «Մերժիր Սերժինը», որ աշխատեց չորս տարի առաջ, այսօր չի աշխատում «Մերժիր Նիկոլ»-ով, որովհետեւ այն ժամանակ Նիկոլը ցույց չէր տվել, թե ինքն ինչ ձեւի կառավարիչ է լինելու։

Մարդիկ ուղղակի դուրս եկան եւ մերժեցին Սերժ Սարգսյանին։ Այսօր մարդիկ արդեն տեսնում են, թե Նիկոլ Փաշինյանն ինչպես է իրեն դրսեւորում որպես կառավարիչ, բայց այն մարդիկ, որոնք ուզում են նորից գալ իշխանության, ժողովուրդը նրանց նկատամբ էլ ունի բացասական վերաբերմունք։ Ուստի, իրենք կա՛մ պետք է ներկայացնեն իրենց վարչապետի թեկնածուին եւ ասեն՝ այս մաքրամաքուր մարդը պետք է լինի ապագայում ՀՀ վարչապետ, եւ մենք գնալու ենք նրա հետեւից ու ներկայացնելու ենք հստակ ծրագիր, իսկ մենք իրեն օգնելու ենք, որպեսզի երկիրն էս իրավիճակից հանենք, կա՛մ լինելու է այն, ինչ այս պահին ունենք։  Այսինքն՝ պետք է մարդկանց տալ կոնկրետ տեսլական։ Եվ եթե ընդդիմությանը հաջողվի դա առաջ քաշել, ապա ես կարծում եմ՝ ցույցերը, բնականաբար, ավելի բազմամարդ կլինեն, եւ ավելի մեծ կլինեն հաջողության հասնելու շանսերը։

Հորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ1 զnh, 6 վիրավnր. Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ըԹշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ ԿոբախիձեԱրի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատՀորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովԻրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեuիայի․ Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբMeta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՄյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվելԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոնԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԼոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանըԿրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ«Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա ԹովմասյանՌոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետՊրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ ՓաշինյանԽորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵրևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներԹրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր Կամենդատյան«Իսկական ընկերը նա է, ով մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ շահի կշեռքը դատարկ է»․ Սուսաննա Պետրոսյան Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ Նախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն Մանվելյան25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Ոսկու գինն աճել է 1.27%-ով Կան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Այս ընտրություններն ազատ չէին․ ընտրությունների իմիտացիա էր․ Մենուա ՍողոմոնյանԵնթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՄոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԹեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև