Հայերեն
Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիք Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն Մանվելյան Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական Ճակատ Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատ Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համար Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր Կամենդատյան Թեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» 

«Նիկոլ Փաշինյանի պոպուլիզմը չէր կարող չկործանել Արցախը»․ Հրանտ Բագրատյան

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի պոպուլիզմը չէր կարող չկործանել Արցախը: Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրում է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Սիրելի հայրենակից։ Շնորհավորում եմ կրկնակի տոնակատարության՝ Հայրենական մեծ պատերազմում և Շուշիում տարած հաղթանակների կապակցությամբ։
Մեծ հաշվով երկու դեպքում էլ հաղթել ենք թուրքին։ Ցավոք, Շուշին մեր իսկ հիմարության պատճառով ձեռքներիցս բաց թողեցինք։ 2018-ին մի խումբ մարդիկ թալանի ու կոռուպցիայի դեմ պայքարի անունով հեղափոխական շարժում ծավալեցին։ Արդյունքում, պատերազմ, պարտություն, 11 հազ քառ կմ տարածքի կորուստ, Շուշվա և Հադրութի կործանում։ Թալանի դեմ պայքարողները ցայսօր, անցել է ավելի քան 4 տարի, լուրջ ոչինչ բյուջե չեն մուտքագրել։ Հա, ինչ–որ մի քանի հոգի բռնել են, իրենց ուզածը վերցրել։
Միևնույնն է, թալանը ետ չի բերվել, իսկ հեղափոխական պայքարի ելած ամբոխի եկամուտներն ավելացել են 0 լումայով։ Ավելին, 2020 թ․ պատերազմը խլեց հազարավոր երիտասարդների կյանքեր։ Դեռ 2018-ին բացատրում էինք, որ սոցիալ-քաղաքական շարժումները պետք է ելնեն հանուն ինչ-որ բանի, այլ ոչ թե ընդդեմ այս կամ այն մարդկանց ու դրանց խմբերի։
Թալանի ու կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող երկար ժամանակահատվածում կոնսոլիդացնել հանրությանը։ Ի վերջո, անպայման, այն հանգեցնում է հասարակության բևեռացմանը մերոնց ու նրանց, սևի ու սպիտակի։ Թալանի ու կոռուպցիայի դեմ պայքարը մշտական, էվոլյուցիոն գործընթաց է։ Այն բնութագրում է գործունեության որակը, այլ ոչ թե նպատակը։ Եթե թալանը դառնում է պետության գործունեության նպատակ, ապա միշտ էլ մոգոնվում են թալանչիներ։ Ասում էինք, լսողն ո՞վ էր։
Արմատական հեղափոխություն ապրած հասարակությունները ոչինչ չեն շահել, բացի դարակազմիկ խառնակչություներից։ Ի՞նչ են շահել Գրաքոս եղբայրները Հռոմում, ի՞նչ տվեց հեղափոխությունը Անգլիային, Ֆրանսիային կամ բոլշևիկյան Ռուսաստանին։ Ոչինչ։
Մի քանի տարի հետո (կան բացառություններ ժամկետների առումով) ամեն ինչ վերադարձել է ի շրջանս յուր։ Եվ ընդհանրապես, զարգացման երկարաժամկետ տրենդի վրա են այն հասարակությունները, որոնք կարողացել են ապահովել էվոլյուցիոն, այլ ոչ թե ռևոլյուցիոն զարգացում։ Պոպուլիզմը հեղափոխականների հիմնական որակն է։ Իսկ պոպուլիստական քաղաքական գործիչները պարզապես չեն կարող զարգացման մոդել առաջարկել. եթե գիտելիք ունենային, պոպուլիստ չէին լինի։ Վերջին 32 տարիներին, բացառությամբ 1-2 դեպքերի, Հայաստանում բոլոր համապետական ընտրություններն անցել են պոպուլիզմի դրոշի ներքո։
Հասարակությունը չի կարողանում ու չի ուզում դիսկուրսի մեջ մտնել։ Հազիվ–հազ ուզում էր մի փոքր շտկվել և ահա քեզ 2018-ի այլանդակ «հեղափոխությունը»։ Իսկ ի՞նչ է, մի՞թե այդպես չէր մինչ այդ։ 1998-ին և 2003-ին մի կերպ խուսափեցինք պոպուլիզմի, գուցեև մեղմ, տարբերակից։ 2013-ին Ր. Հովհաննիսյանի հաղթանակի դեպքում Արցախն ու Շուշին արդեն վաղուց էինք հանձնել։ Ն. Փաշինյանի պոպուլիզմը չէր կարող չկործանել Արցախը։ Եթե 2018-ին ընտրություններում նա չէր հաղթում, ապա միևնույնն է՝ ԱԺ մտած մյուս 2 քաղաքական ուժերը նույն պոպուլիստներն էին։
Պոպուլիստ քաղաքական գործչին պետք է, որ նա ոչ թե ազգի հետ գործ ունենա, այլ ամբոխի, ժողովրդի։ Ազգն ունի գոյատևման կայուն սկզբունքներ, ժամանակակից աշխարհում հարատևելու տեսլական, սիստեմատիկ քրտնաջան աշխատանքի կարիք, լուռ ու մունջ իր խաչը տանելու կարողություն։
Այդ քրտնաջան աշխատանքի ընթացքում ազգն էվոլյուցիոն ճանապարհով ստեղծում է ինստիտուտներ, որոնք բացառում են խաբեությունն ու հանրային ռեսուրսների յուրացումը։ Ժողովուրդը հանրության գոյատևման ավելի հեղհեղուկ վիճակն է, անկանխատեսելի, ավերիչ, դրականը մերժող և վրեժխնդիր (ներքին)։ Ազգի դեպքում մարդիկ աշխատում և հաշվում են իրենց եկամուտները, մինչդեռ ամբոխները սիրում են հաշվել ուրիշների եկամուտները։
Ե՞րբ Շուշին, կրկին, հայկական կդառնա։ Երբ մենք վերստին հախուռն ժողովրդից ազգ կդառնանք»,- գրել է նա։

Ովքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ1 զnh, 6 վիրավnր. Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ըԹշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ ԿոբախիձեԱրի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատՀորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովԻրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեuիայի․ Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբMeta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՄյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվելԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոնԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԼոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանըԿրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ«Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա ԹովմասյանՌոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետՊրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ ՓաշինյանԽորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵրևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներԹրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր Կամենդատյան«Իսկական ընկերը նա է, ով մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ շահի կշեռքը դատարկ է»․ Սուսաննա Պետրոսյան Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ Նախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն Մանվելյան25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Ոսկու գինն աճել է 1.27%-ով Կան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Այս ընտրություններն ազատ չէին․ ընտրությունների իմիտացիա էր․ Մենուա ՍողոմոնյանԵնթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՄոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք Չալաբյան