«Դիմադրություն» շարժումը այսօր` մայիսի 7-ին, ժամը 20:00-ին հանրահավաք կանցկացնի Ֆրանսիայի հրապարակում:
Առավոտյան «Դիմադրություն» շարժումը ավտոերթ էր անցկացրել դեպի Վանաձոր քաղաք, Վանաձորում էլ հանրահավաք է անցկացվել:
Կեսօրին կանանց երթ է տեղի ունեցել Երեւանում, երթի ավարտից առաջ էլ կանայք խորհրդանշական ակցիա էին իրականացրել` մանկական տակդիրներ թողնելով ԱԺ-ի մուտքի մոտ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։