4 միլիարդ ֆունտ ստեռլինգ. Աբրամովիչը ստորագրել է «Չելսի»-ի վաճառքի պայմանագիրը
ՍպորտՌուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը ստորագրել է «Չելսի» ֆուտբոլային ակումբն ամերիկացի միլիարդատեր Թոդ Բոուլիի գլխավորած կոնսորցիումին վաճառելու մասին պայմանագիրը, գրում է dw.com-ը:
Ինչպես նշում է The Telegraph-ը, գործարքի արժեքը կկազմի 4 միլիարդ ֆունտ ստեռլինգ։ 2,5 միլիարդ ֆունտը կօգտագործվի ակումբի բաժնետոմսերը գնելու համար, բացի այդ, ապագա սեփականատերերը 1,75 միլիարդ ֆունտ կներդնեն լրացուցիչ ներդրումների համար՝ ակումբի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտի, ֆուտբոլի ակադեմիայի և կանանց թիմի զարգացման համար, ասվում է «Չելսի»-ի հայտարարության մեջ:
Նախքան վաճառքի պաշտոնական ավարտը, ամերիկացի ներդրողը պետք է ստանա Միացյալ Թագավորության կառավարության և Անգլիայի Պրեմիեր լիգայի թույլտվությունը: Թեև գործարքը դեռ պաշտոնապես չի ավարտվել, սակայն պայմանագրի ստորագրումը վաճառքի ամենակարևոր փուլն է, հայտնում են բրիտանական լրատվամիջոցները։