Երեկ՝ մայիսի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 13։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 49-ամյա Սերգեյ Մ-ն իր վարած Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայի թիվ 34 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 67-ամյա Սուրեն Բ-ին։ Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը է, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Այսօր՝ մայիսի 7-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել պարեկային ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել են, որ վրաերթի ենթարկվածը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ավագ հետաքննիչ Գ. Ծառուկյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։