Յուրգեն Կլոպ․ Կարծես՝ «Ռեալը» «Լիվերպուլի» ճակատագիրն է
ՍպորտԱնգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ դիմակայության մասին, որը տեղի կունենա մայիսի 28-ին Փարիզում Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։
«Կարծես՝ «Ռեալը» «Լիվերպուլի» ճակատագիրն է։ Նրանց դուրս գալը եզրափակիչ տարօրինակ ստացվեց։ «Մանչեսթեր Սիթիին» հաջողությունը չժպտաց։ Բայց եթե պայքարից դուրս ես թողնում ՊՍԺ-ի, «Չելսիի» եւ «Սիթիի» նման թիմերի, նշանակում է՝ արժանի ես եզրափակիչի։
Հասկանալի է, որ մենք երջանիկ չէինք 2018-ի եզրափակիչից հետո, բայց արդեն շատ ժամանակ է անցել։ Մենք կձգտենք այս անգամ հաղթել, սակայն մինչեւ այդ դեռ շատ հանդիպումներ ունենք»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
2018-ին «Լիվերպուլը» «Ռեալին» պարտվել էր 1։3 հաշվով։