Ավտոբուսում հանկարծամահ է եղել 62 համարի վարորդը
ՀասարակությունՄոտ մեկ ժամ առաջ հանկարծամահ է եղել 62 համարի ավտոբուսի վարորդը: «Հայկական ժամանակ»-ի թղթակցի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում՝ Սարկավագի փողոցի կանգառներից մեկում: Ավտոբուսը մի քանի րոպե կանգառում կանգնած է եղել, եւ վարորդը չի շարժվել առաջ, ուղեւորներին թվացել է, թե մարդ է սպասում, սակայն րոպեների ընթացքում վարորդը կողքի է ընկել:
Շտապօգնության ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատելով տեղեկությունը, նշեց, որ կանչ է արձանագրվել, եւ մինչեւ շտապբուժօգնության բրիգադը տեղ է հասել՝ վարորդի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ: Մահացողը 50-55 տարեկան տղամարդ է: