Սպասվում է անձրև և ամպրոպ
ՀասարակությունՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ մայիսի 4-ին երեկոյան, 5-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ:
Հանրապետության տարածքում` մայիսի 4-ին երեկոյան, 5-9-ին, ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևելյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 5-7-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: