1-2 օրվա հարց է այս իշխանություններից ազատվելը. Արթուր Վանեցյան
ՀասարակությունՓաշինյանի հեռացմանը շատ արագ ենք հասնելու։ Մենք դրան հասնելու ենք բացառապես քաղաքացիական ահնազանդության ակցիաներով, ինչքան էլ փորձեն ուժ կիրառեն, ինչքան էլ փորձեն մեդիադաշտում կեղծ տեղեկություններ տարածեն, դա մեզ վրա չի ազդելու, ժողովուրդն արթնացել է ու դուրս է եկել իր իրավունքները պաշտպանելու, ժողովուրդն է պահանջատեր ու անհնար է չկատարել ժողովրդի պահանջը։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ։
«Մեկ-երկու օրից անհնար կլինի ՀՀ իշխանությունների գործունեությունը։ Մենք իհարկե չենք բանակցում իշխանության հետ, մենք մեր պահանջի տերն ենք ու որևէ մեկի հետ որևէ բան չենք պայմանավորվում։ Մեկ-երկու օրվա հարց է այս իշխանություններից ազատվելը, կրկնում եմ։ Չհաջողելու տարբերակ չունենք, չհաջողելը նշանակում է կորցնել Հայաստանը»,- նշեց Վանեցյանը։