Վանաձորում 47-ամյա կինը 4-րդ հարկի տան պատուհանները մաքրելիս անզգուշաբար վայր է ընկել ու մահացել
Լոռու մարզում, մայիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. Ժամը 16։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վանաձորի բնակիչ՝ 47-ամյա Արմինե Ս-ն էր։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս նույն օրը, ժամը 14։50-ի սահմաններում իրենց տան 4-րդ հարկի պատուհանները մաքրելու ժամանակ բարձրությունից անզգուշաբար վայր է ընկել։ Այդ մասին ոստիկաններին և քննիչներին հայտնել է նրա մայրը։
Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։