Հայերեն
Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով 

«Բա ի՞նչն է քոնը՝ պեմզաբլոկից սարքած քո պա՞տը, դարպա՞սը. այս ի՞նչ պատահեց մեզ հետ». «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

«Քո երկիրը միակն է, երկրորդը չկա, այլընտրանք չկա: Բնական է, որ կա անհանգստություն, ցավ, կորստի մեծագույն զգացողություն: Երկիրն այսօր պարզապես վտանգված է, երկիր ասելով՝ նաև Արցախը նկատի ունեմ՝ Արցախի այն մասը, որ կորսված է, տրված, և այն փոքրիկ հատվածը, որ մնացել է: Արցախն այսօր ապահովագրված չէ, վտանգված է: Մեր թշնամին շարունակում է իր հռետորաբանությունը, որ Արցախն ամբողջությամբ իրենն է, Հայաստանի այս կամ այն շրջանն իրենն է: Նման հայտարարություններ գրեթե ամեն օր ենք լսում, այսպես կարող են գալ ու հասնել Երևան: Արցախով ամեն ինչ չի ավարտվել: Պարտվող կողմի, պարտվողի հոգեբանություն ունեցողի հետ այդպես են խոսում, իհարկե, դրա տակ գեղեցիկ փաթեթավորումներ են դնում՝ խաղաղություն և այլն»,- «Փաստի» հետ զրույցն այսպես է սկսում ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը՝ անդրադառնալով բոլորիս շրջանում առկա տագնապային տրամադրություններին, Արցախն ու Հայաստանի պետականությունը կորցնելու ահազանգերին:

Նշում է՝ խաղաղության, ճանապարհները բացելու, առևտրաշրջանառություն սկսելու, մի խոսքով՝ «հարևանություն» անելու հայտարարություններին զուգահեռ թշնամին շարունակում է իր հանցագործությունները՝ խաղաղ բնակիչներ է սպանում: «Եվ այս պարագայում դրական ինչ-որ բան տեսնելն ադեկվատ մարդու պահվածք չէ: Եթե հայ մարդն ադեկվատ է, չի կարող սա նորմալ ընդունել, եթե, իհարկե, չունի այլ շահեր, օրինակ՝ գումարային, գուցե իրենց արյան կանչն է, ասել եմ, չէ՞, ԴՆԹ անալիզ անցկացրեք, տեսեք՝ գուցե ձեր արյան մեջ ուրիշ արյուն է խառնված»,-հավելում է մեր զրուցակիցը:

Հասարակության մասին: «Մարդիկ կան, որոնք խորապես գիտակցում են, թե ինչ տեղի ունեցավ, մարդիկ կան, որոնք որևէ կերպ չեն արձագանքում այս ամենին: Շատերն իրենց տան դռնից կես մետր այն կողմ չեն տեսնում: Երկու հարևան կարող են մի քանի սանտիմետրի համար կռիվ անել, բայց երկիրն այսօր հեկտարներով, կիլոմետրերով խլում են, տանում, բայց շատերի մոտ բացարձակ անտարբերություն է: Նրան հետաքրքրում է իր տան դուռը, պատի կողքի տարածքը, դրա համար վեճը դրկից հարևանի հետ անգամ մարդասպանության կարող է հասնել, բայց հայրենիքը տալիս են, անտարբեր են: Իհարկե, ազգի մեծամասնությունն այդպես չի մտածում, գիտակցումը կա, բայց այն արթնացնելը և մարդուն գործողությունների մղելն է կարևոր»,-ասում է դերասանը:

Ի դեպ, նա ունի նաև այն հարցի պատասխանը, թե ինչու շատերը ոտքի չեն կանգնում: «Մարդիկ բազմիցս խաբվել են, հույսեր են ունեցել, որոնք ի չիք են դարձել: Պետք է մարդկանց հավատը հետ բերել, իսկ դա շատ դժվար է: Շատերին թվում է, թե դա շատ հեշտ գործ է՝ ամեն անգամ հավատազրկել մարդուն, իսկ հետո, երբ ոտքի կանգնելու կոչ արվի, նա անմիջապես կմիանա պայքարին»,-նշում է Ներսիսյանը:

Ասում է՝ իր համար անհասկանալի է, որ մարդը, որը հայ է կոչվում, կարող է կանգնել Հանրապետության հրապարակում և ասել՝ «Շուշին մերը չէր, տվեցին Արցախի այսինչ հատվածը, որ հանգիստ ապրենք»: Կամ տարբեր պաշտոնյաներ հայտարարեցին, որ Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք էր, այն մեզ պե՞տք էր: «Էլ ի՞նչ պիտի անեն այս մարդիկ: Մի օր կարող են մեր ազգանուններն էլ փոխել, ասել՝ ինչ տարբերություն «յան»-ով կվերջանա, թե՞ «օղլի»-ով: Սա նորմա՞լ է: Թուրքիան ասում է մեզ՝ հրաժարվեք ձեր բոլոր պահանջներից, եկեք իրար ձեռք սեղմենք և բարեկամություն անենք, բացենք սահմանները և առևտուր անենք: Չեմ հասկանում՝ մեր ազգը առևտրականների ա՞զգ է: Հայեր կան, որ ասում են՝ եթե Շուշին ու Հադրութը մերը չէր, Մասիսն էլ մերը չէ, Զանգեզուրն էլ մերը չէ: Բա ի՞նչն է քոնը՝ պեմզաբլոկից սարքած քո պա՞տը, դարպա՞սը: Այս ի՞նչ պատահեց մեզ հետ, ինչպե՞ս անվանեմ մարդկանց, որոնք այս օրակարգն են առաջ տանում, իրենք իմ հայրենակիցը չեն»,-հարցադրում է անում զրուցակիցս:

Հավելում է՝ մեր «հարևանը» չի ընդունում Ցեղասպանության իրողությունը, եթե ինչոր մեկը չի ընդունում իր կատարած արարքի մեղավորությունը, նա շատ հեշտությամբ այդ նույն արարքը կկրկնի: «Նրան պետք չէ առիթ տալ, նա ինքը կգտնի այդ առիթը: Չեմ կարողանում հասկանալ այն հային, որ կարող է այս ամենի տակ ստորագրել: Ես չեմ ստորագրի, դա կործանման ստորագրություն է: Ազգալդյանը, Մոնթեն, Անդրանիկը, Նժդեհն իրենց կյանքերն իզո՞ւր տվեցին: Մեր այս սերունդը, որն ուղղակի ոչնչացվեց, սրա պատասխանը ոչ ոք չի տալո՞ւ: Իրենց այդ արյո՞ւնն էր պետք: Կամ մեր այն տղերքը, որ հաշմանդամ դարձան, դրա պատասխանը ո՞վ է տալու: Ուզո՞ւմ ենք փոխել մեր իրականությունը, ուղեղի այսպիսի աշխատանքը: Կփոխենք, կլինենք, չենք փոխի, ուրեմն չենք լինի»,-եզրափակում է Տիգրան Ներսիսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ Կարապետյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԷս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԱռաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՓաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան Աբրահամյան«Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանԹող փորձեն Էդգար Ղազարյանին հավասարակշռել, նա դեռ մեր մի պատգամավորն է. Նարեկ Կարապետյան Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանՄենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էՓաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանԱրժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր ԿամենդատյանՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՀայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյանՏիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիԳյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվի