Քաղաքացու միակ տոնը քեզանից ազատվելու օրն է լինելու. Արտակ Զաքարյան
ՔաղաքականությունԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արա, բայց քո երեսը ինչի՞ կաշվից ա, որ էսքան զոհեր, աղետներ, մահեր, անօրենություններ, կորուստներ, զրկանքներ ու խայտառակություններ բերելուց հետո, մի հատ էլ «ժողովրդավարության» մասին քաղաքացուն ուղերձ ես հղում:
Միշտ ասել եմ, քո ցինիզմն անգերազանցելի է: Միայն դու կարող ես կործանվող երկրի ոչ բարով վարչապետ լինես, ու մի ձեռքով կործանես, մյուսով` «ժողովրդավարությունից» խոսես:
Չորս տարում արել ես այնպես, որ հայ ժողովրդի նոր ձեռքբերած տոների խորհուրդը կորել է: Հունվարի 28-ը, մայիսի 8-ը, սեպտեմբերի 2-ը, սեպտեմբերի 21-ը` ամբողջովին իմաստազրկել ես, հասկանում ե՞ս գոնե:
Հիշի´ր, քանի դու վարչապետի պաշտոնն օկուպացրել ես, ու կործանում ես երկիրը` քաղաքացու միակ տոնը քեզանից ազատվելու օրն է լինելու: