Սահմանադրական դատարանը սահմանադրական ճանաչեց Ալեն Սիմոնյանի ընտրությունը
ՔաղաքականությունՍահմանադրական դատարանն այսօր՝ ապրիլի 29-ին, սահմանադրական ճանաչեց Ազգային ժողովի նախագահի ընտրությունը, որի իրավաչափությունը վիճարկում էին ընդդիմադիր պատգամավորները։
Սահմանադրական դատարանից NEWS.am-ին փոխանցեցին՝ որոշումը եռօրյա ժամեկտում կհրապարակվի դատարանի պաշտոնական կայքէջում։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները բողոք են ներկայացրել Սահամանադրական դատարան՝ ԱԺ որոշումը, որը վերաբերում է Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ ընտրելուն, ճանաչվի Սահամանադրությանը հակասող եւ անվավեր։ Նրանք պնդում են, որ ԱԺ նախագահի ընտրությունը Սահմանադրության օրենքի խախտմամբ է տեղի ունեցել, քանի որ ընտրության ժամանակ իրենց առաջադրած երկու թեկնածուները՝ «Հայաստան» դաշինքի այդ ժամանակ կալանավորված պատգամավորներ Մխիթար Զաքարյանի եւ Արթուր Սարգսյանի ներկայությունն ապահովված չի եղել։