Ընդդիմությունը սկսում է պայքարի երկրորդ փուլը՝ ավելի ակտիվ ու դինամիկ է լինելու. Վանեցյան
ՏեսանյութերԱզատության հրապարակում ակցիա իրականացնող «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ այս պայքարը նպատակաուղղված է հնարավորինս շատ մարդկանց մոբիլիզացնելու՝ ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի բողոքի։
Վանեցյանը կոչով դիմեց երիտասարդությանը և հորդորեց միանալ Ազատության հրապարակում արդեն մեկ շաբաթ շարունակվող բողոքի ակցիաներին կամ այլ ակցիաների։
Նա նշեց, որ Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած 44-օրյա պատերազմի երկու մասնակիցները` Նվեր Կիրակոսյանը և Արթուր Ավագյանը, չնայած դադարեցրել են հացադուլը, սակայն Ազատության հրապարակում են։
Վանեցյանը նշեց, որ այսօր օրվա ընթացքում Երևանի տարբեր հատվածներում իրազեկման ակցիաներ են անցկացնելու, իսկ երեկոյան 18.00-ին Ազատության հրապարակից քայլերթ կլինի։
Երթի ավարտից հետո, նրա խոսքով, Ազատության հրապարակում անակնկալ է սպասվում` հայտնի երաժիշտներից մեկը փոքր ներկայացում է կազմակերպելու` այդպես իր աջակցությունը հայտնելով։