Ցեղասպանության միջազգային ճանաչումը ինքնանպատակ չէ, այլ համամարդկային արժեբանության խնդիր. Տիգրան Ավինյան
ՔաղաքականությունՍիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր 107-րդ տարին է, որ ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այն ինչ տեղի ունեցավ, ոչ միայն անձնական և ընտանեկան ողբերգություն էր հրեշավոր այդ արարքի զոհ դարձած յուրաքանչյուր ընտանիքի համար, այլև համազգային աղետ, միլիոնավոր խեղված կյանքեր, ճակատագրեր և հայրենազրկություն:
Այս ամենով հանդերձ՝ մենք մեր մեջ ուժ գտանք, վերածնվեցինք, և այսօր մենք ապրում ենք մի պետության սահմաններում, որի հիմնադիրն է հայ ժողովուրդը։
Սա մեր ներքին ուժի լավագույն ապացույցն է, որ արհավիրքը մեզ չի վերացնում, դժվարությունը՝ կոփում է, եղեռնը՝ վերածնում:
Ցեղասպանության միջազգային ճանաչումը ինքնանպատակ չէ, այլ համամարդկային արժեբանության խնդիր՝ մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության դատապարտում և դրա միջոցով նմանատիպ հանցագործությունների կանխում ու պետությունների կողմից այդպիսի պատասխանատվության ստանձնում:
Տիգրան Ավինյան
Տիգրան Ավինյան