«Պատմական արդարության վերականգնումն իմ ու արժանապատիվ հայերի արդարացի պահանջն է». Նաիրի Սարգսյան
ՀասարակությունՀայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայի կողմից պետական մակարդակով իրականացված հանցավոր գործողություն էր, որը պետք է արժանանա հանրային պարսավանքի ինչպես Թուրքիայում, այնպես էլ առաջադեմ պետություններում:
Պատմական արդարության վերականգնումը իմ ու արժանապատիվ հայերի արդարացի պահանջն է: Մենք բոլոր ժամանակներում բարձրաձայնելու ու մեր գործողություններով գնալու ենք Հայոց ցեղասպանության միջազգային մակարդակով ճանաչմանը և դատապարտմանը, նաև ապրելու ու արարելու ենք որպես մեր նահատակների արժանի սերունդ՝ բարձր պահելով ոգեղեն արժեքներն ու հավատամքը: