Հայերեն
Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերը «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակից Տղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ Դավթյան Փաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Հունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ Կարապետյան 

«Թշնամական քարոզի տարր են փորձում ներդնել, որն իրականում արցախահայության ոչնչացման ճանապարհ է». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Ակնհայտ է, որ փորձ է կատարվում մեր հասարակության գիտակցության մեջ ներդնել թշնամական քարոզի այն տարրը, որը ենթադրում է, թե Արցախը կարող է գտնվել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման շրջանակներում: Իրականում սա դեպի արցախահայության ցեղասպանություն տանող ուղղակի ճանապարհ է:

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Հայաստանի իշխանությունների վերջին շրջանի հայտարարություններին, դրանցից բխող սպառնալիքներին: «Դեպի արցախահայության ցեղասպանության ճանապարհ ասելով՝ ես ամենևին խիստ եզրույթ չեմ օգտագործում. սա իրականություն է: Իրավիճակը վերլուծենք այս պահի դրությամբ. 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած՝ Արցախից բռնազավթված հատվածներում անգամ մեկ հայ չի կարողանում ապրել: Մենք տեսել ենք, թե Հադրութի բռնազավթման ժամանակ իրենց տանը մնացած տարեց մարդիկ ինչպես էին գլխատվել ադրբեջանական բաշիբոզուկների կողմից՝ ահաբեկիչների մեթոդաբանությամբ: Հետևաբար, խոսել այն մասին, թե արցախահայության և Արցախի բնակչության համար, այսպես ասած, Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» ներսում հայ ազգաբնակչությունը կկարողանա ապրել կամ շարունակել ապրել, պատրանք է: Դա արցախահայության ոչնչացման ճանապարհ է, որը բնականաբար, բացառապես Ադրբեջանին է ձեռնտու»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Վարդան Ոսկանյանի խոսքով, մենք պետք է նաև հասկանանք Ադրբեջան կոչվող այդ արհեստածին կազմավորման և հատկապես ներկայիս Բաքվի բռնապետական վարչախմբի չակերտավոր տրամաբանությունը, որը վերաբերում է թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի Հանրապետություններին. «Որոշակի էյֆորիկ տրամադրություններ ունենալով, հաշվի առնելով 44օրյա պատերազմի հետևանքները՝ իրականում Բաքվի բռնապետը նաև կարծում է, որ հիմա ժամանակն է մեր հայրենիքից՝ Հայաստանից ու Արցախից ստանալ նույնիսկ իր պատկերացրած առավելագույնից ավելին: Խոսքը Արցախի ամբողջական կլանմանն ու Հայաստանի Հանրապետությունից զանազան տարածքային զիջումների կորզման նպատակի մասին է: Եվ, բնականաբար, յուրաքանչյուր զիջում ստանալուց հետո գալու է հաջորդ պահանջը: Այսինքն, այդ չակերտավոր զիջումները տարածաշրջանում խաղաղության հաստատման չեն բերելու: Յուրաքանչյուր զիջումից հետո առաջանալու է հաջորդ պահանջը, որոնք, ի դեպ, հստակ սահմանվում են Բաքվից: Խոսվում էր նախ «Զանգեզուրի միջանցքի» մասին, հետո Բաքվի բռնապետը սկսեց խոսել այն մասին, թե Սյունիքը՝ իրենց եզրաբանությամբ «Արևմտյան Զանգեզուրը», ամբողջությամբ իրենց պատմական հայրենիքն է»,-ընդգծեց Վարդան Ոսկանյանը՝ նշելով, որ նման հռետորաբանությունն իր բացատրությունն ունի:

«Սա, ըստ էության, պատմական լեգիտիմության ենթաշերտ, հիմք ստեղծելու փորձ է, որպեսզի հետագա արգրեսիվ գործողությունները հենց դրանով բացատրվեն: Այլ խոսքերով ասած, «եթե սա իրենց պատմական հայրենիքն է, ապա իրավունք ունեն վերադառնալու, վերցնելու, գրավելու այդ պատմական հայրենիքը»: Հետևաբար, մենք բավականին վտանգավոր ու բարդ իրավիճակ ունենք, բայց այն անելանելի չէ, որովհետև ակնհայտ է, որ Բաքվի բռնապետը որոշ դեպքերում գնում է քաղաքական բլեֆի: Պարզ է, չէ՞, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն էլ որոշակիորեն վերականգնվելու խնդիր ունի, որովհետև մեր բանակը հուժկու հարվածներ է հասցրել, ու Ադրբեջանը կրել է մեծ կորուստներ: Մենք էլ ենք կորուստներ կրել, բայց Ադրբեջանը ևս անկորուստ դուրս չի եկել պատերազմից: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ Ադրբեջանն «իր տարածքում» ստացել է իր համար անցանկալի օտարերկրյա ներկայություն՝ ի դեմս ռուսական խաղաղապահների:

Ադրբեջանը համարում է, որ Արցախն իբր իր տարածքն է, և, ըստ դրա, ռուսական խաղաղապահներն իրենց տարածքում են: Այստեղ այժմ որոշակի պայքար է սկսվել նաև թուրքական ու իսրայելական ազդեցությունների համատեքստում, որովհետև թուրքական ներկայության աճը բերել է նրան, որ իսրայելական ներկայությունը որոշակիորեն կրճատվել է, ինչը, բնականաբար, ձեռնտու չէ Իսրայելին: Մենք ունենք նաև ահաբեկչական խմբավորումների խնդիր: Միայն Աստծուն է հայտնի, թե այդ ահաբեկչական խմբավորումները, որոնք Թուրքիայի անմիջական միջամտությամբ բերվել էին Սիրիայի հյուսիսային շրջաններից, մնացել են Ադրբեջանում, թե՞ դուրս են եկել: Ադրբեջանը ունի բավականին լարված հարաբերություններ Իրանի հետ, և այդ իմաստով որևէ խնդիր չի լուծվել: Ու չնայած պաշտոնական հռետորաբանությանը, դրանից այնկողմ բոլոր հարթություններում Ադրբեջանը բացահայտ հակառուսական քաղաքականություն է վարում, խախտում նաև Ռուսաստանի հետ ստորագրած հայտարարությունը, որն իբրև դաշնակցային բնույթ ունի»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ նման խնդիրները բազմաթիվ են:

«Հետևաբար, եթե Հայաստանը ճիշտ աշխատի, այս իրավիճակից ելքեր կան: Իսկ Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողի իջեցումը ելք չէ, դա, ըստ էության, Ադրբեջանին հանձնվելու մտայնության դրսևորում է, որը միայն ձեռնտու է թշնամական կողմին»,-հավելեց Վարդան Ոսկանյանը:

Իսկ թե ինչպես պատկերացնել վերոնշյալ ելքերը ներկա իշխանության գործողությունների ու մոտեցումների պայմաններում, նա շեշտեց. «Հայտնի ասացվածք կա, որը շատ լավ բնորոշում է իրավիճակը. «Օձի կծածը սև ու սպիտակ պարանից էլ է վախենում»: Հետևաբար, կարծում եմ, որ պատերազմում պարտություն կրած իշխանությունը Ադրբեջանի հետ բանակցություններում չի կարող հավասարը հավասարի հետ բանակցել: Ստեղծված իրավիճակում Հայաստանին անհրաժեշտ է արժանավորների իշխանություն: Կրկնեմ՝ անելանելի իրավիճակ չէ, բայց բավականին բարդ է, որտեղ պետական համակարգը, իշխանությունը պետք է օրնիբուն աշխատեն: Իշխանությունը ներկայացնողները իրենց ոլորտներում լավագույնները պետք է լինեն: Միայն այս պարագայում մենք կկարողանանք լուծել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների առջև ծառացած մարտահրավերները և օգտվել ստեղծված բոլոր հնարավորություններից: Նոր իշխանությունը, բացի արժանավոր լինելուց, պետք է ունենա նաև աշխատելու կամք, գիտելիքներ, հմտություններ, ցանկություն ու տրամադրվածություն, որ երկիրը դուրս գա այս ծանր իրավիճակից»:

Վարդան Ոսկանյանը շեշտեց՝ մեր տարածաշրջանում խոշորագույն փոփոխությունների ականատեսն ենք, որը կապված է համաշխարհային մակարդակում առկա տեղաշարժերի հետ. «Մենք կանգնած ենք նոր աշխարհի նախաշեմին: Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններ, մերձավորարևել յան ու ասիական երկրների վերելքն այդ ամբողջ համատեքստում, աշխարհի բևեռային համակարգի փոփոխություններ: Այս ու շատ այլ գործոններ մարտահրավերների հետ մեկտեղ նաև հնարավորություններ են բերում, որոնց պետք է ուշադիր հետևել ու աշխատել: Հետևաբար, կարծում եմ, որ այստեղ փորձած թանի պատմությունը չի աշխատելու: Մենք արդեն տեսել ենք, որ ներկա իշխանությունները տապալել են Հայաստանի կառավարման համակարգը ու հասցրել մեզ այս աղետաբեր իրավիճակին»:

Այս համատեքստում անդրադառնալով Ազատության հրապարակում այս օրերին ծավալվող քննարկումներին, որին մասնակից է նաև իրանագետը, նա ընդգծեց հիմնական շեշտադրումների մասին: «Մենք պետք է շատ հստակ աշխատենք մեր հասարակության հետ՝ հասանելի դարձնելու մեր ազգին այն խնդիրները, որոնք առկա են այժմ Հայաստանում: Այդ խնդիրների մի խոշոր հատված մանիպուլ յացիոն մեխանիզմներով, ըստ էության, մեր հասարակությունից կա՛մ թաքցվում է, կա՛մ նրան մատուցվում բոլորովին այլ լույսի տակ: Պատրանքներ են ստեղծվում այն մասին, թե Թուրքիայի հետ սահմանների բացումը բոլոր խնդիրների լուծման համադարման է: Ակնհայտ է, չէ՞, որ Հայաստանի հետ սահմանը հայկական կողմից չէ, որ փակվել է: Այն փակել է Թուրքիան: Ակնհայտ է, որ թուրքական և ադրբեջանական պետությունների ծրագիրը չի ենթադրում հզոր Հայաստանի գոյություն, հետևաբար, Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումը կամ Ադրբեջանի հետ իբր խաղաղության դարաշրջանի բացումը չի կարող միտված լինել Հայաստանի հզորացմանը: Պատճառը պարզ է՝ այդ երկու պետությունները որևէ պարագայում չեն ուզենա, որ ՀՀ-ն հզորանա: Դա բոլորովին հակառակ գործընթացի է բերելու: Մյուս կողմից՝ չափազանց կարևոր են Իրանի հետ մեր հարաբերությունները, որոնք կենսական նշանակություն ունեն: Առանց չափազանցության պետք է նշել հետևյալը. այն, որ ադրբեջանա-թուրքական դաշինքը չհամարձակվեց ներխուժում իրականացնել Սյունիքի տարածք ու ուժի մեխանիզմներով ձեռք գցել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը, մեծ մասով պայմանավորված էր ռուսական ռազմական ներկայությամբ և իրանական զորաշարժերով, որոնք տեղի ունեցան հենց Հայաստանի սահմանների անմիջական մերձակայքում: Բացի այդ, իրանցիները գրեթե բոլոր մակարդակներում ուղղակիորեն հայտարարեցին իրենց կարմիր գծերի մասին»,շեշտեց իրանագետը՝ ընդգծելով, որ, ըստ այդմ, մեր հասարակությունը պետք է հասկանա, թե այս տարածաշրջանում ովքեր են մեր բարեկամները:

«Ադրբեջանական հռետորաբանությունը չի փոխվել՝ նույն թշնամանքն է: Թուրքիայի պարագայում որոշակի նրբերանգներ, կարծեք թե, փոփոխվել են, բայց դա արևել յան խորամանկության տարր է՝ «այն, ինչի չես կարող հասնել ուժով, հասիր քաղցրախոսությամբ»: Հետևաբար պետք է հասկանանք, որ Հայաստանի զարգացումը, մեր առաջ առկա մարտահրավերների լուծումը, մեր հնարավորությունների օգտագործումը բացառապես մեզանով է պայմանավորված: Այո, ունենք դաշնակից ու բարեկամ երկրներ, բայց մենք ենք, որ պետք է լուծենք մեր բոլոր խնդիրները: Հիմա մեր հասարակությանը փորձում են մտցնել թմբիրի մեջ՝ ներկայացնելով, թե այս խնդիրը պետք է լուծի Ռուսաստանը, այն խնդիրը՝ որևէ այլ պետություն: Սա իրականության հետ որևէ աղերս չունի: Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների բոլոր խնդիրները պետք է մենք լուծենք: Այլ հարց է, որ այդ ճանապարհին մենք օժանդակության կարիք ունենք մեր դաշնակից ու բարեկամ պետոււթյուններից»,-եզրափակեց Վ. Ոսկանյանը: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Հյուսիսային Կորեան шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Այս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը․ Ավետիք ՉալաբյանLoud luxury և 11,000 դոլար արժողությամբ կերպար. Օքսի Ավդալյանի շքեղ զգեստապահարանն ու ոճըՄեծ գումարներ՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին, սակայն արդյունքը դեռ չի երևում․ Ատոմ ՄխիթարյանՄսուրների մասին. Հրայր ԿամենդատյանՎերադառնալու´ ենք մեր տները. արցախցիներն անկոտրում են, «ՀայաՔվեն»` նրանց կողքին Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում 85 օր հետո Հայաստանը կունենա իրական ժողովրդավարություն. Աշոտ ՄարկոսյանԱրևմտամետները հրաժարվել են միավորվել մեկ ցուցակում Էլցանցերը զավթեցին Սամվել Կարապետյանի ձեռքից, որ ի՞նչ անեն. տեսանյութԲարերար Սամվել Կարապետյանին կալանքի տարան եկեղեցուն պաշտպանելու համար. տեսանյութՎովային կգործուղեն Սահմանադրական դատարանԻշխանությունը բացահայտ ռեպրեսիաների է դիմում, այդ եղանակով. տեսանյութ Նիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, արդյունքում Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց մեկ ամսով. Շիրազ ՄանուկյանՆոր բաժանում է արվել, սա այլեւս սեւ-սպիտակի խնդիր չէ. Մարուքյան Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ունեցող վայրեր. Արեգ ՍավգուլյանՀաղթելու ենք ոչ թե մրցակցությամբ, այլ միասնականությամբ. Սամվել Կարապետյանի թիմի համար սա ռազմավարական հրամայական է. Արթուր Միքայելյան Փաշինյանը ահաբեկում է հանրությանը՝ խաղաղության դիսկուրսով Ժողովրդին մեղադրում եք 5000 դրամի համար, ինքներդ էլ բացում եք երկրի դարպասները․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան«Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»» շարժումը ուժեղացնում է հասարակական մոբիլիզացիան․ Սյունիքը՝ ուշադրության կենտրոնում (տեսանյութ) Սամվել Կարապետյանը՝ լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետ. Ռուբեն ՎելիցյանԸնտրակաշառք՝ պետական բյուջեի հաշվին Խոշոր հարկատուները՝ պետբյուջեի կայունության հիմքում Առողջ քաղաքական ուժերը պետք է միավորվեն՝ երկրի ապագան պաշտպանելու համար․ Աննա Կոստանյան36 հազար թոշակի գնողունակության մասին. Հրայր ԿամենդատյանԻնչքան շատ գնան հեռու վայրեր, այդքան ազգակործան որոշումներ չեն իրականացնի. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչպե'ս է Չարենցն «օգտագործվում» քպ-ական ստոր քարոզչության կողմից. Մենուա ՍողոմոնյանՓաշինյա՛ն, քեզնի՛ց ենք հրաժարվելու, ոչ թե մեր ինքնությունից. Ավետիք Չալաբյան Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ Վարդևանյան